Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն իր «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ակտիվորեն շարժվում է դեպի Եվրամիություն, իսկ Ռուսաստանը պատասխանում է կոշտ միջոցներով: «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է հայկական ձկնամթերքի և ծաղիկների, կոնյակի և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Պատճառը անվտանգության չափանիշների խախտումներն են։ Շատերը հույս ունեն, որ այդ քայլերը կստիպեն Նիկոլ Փաշինյանին վերանայել ԵՄ շարժվելու որոշումը։ Սակայն քաղաքագետ Գենադի Պոդլեսնին վստահ է, որ դա պատրանք է։ «Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է փոխհատուցել ռուսական շուկայի կորուստը և առաջարկել է 60 միլիոն եվրո «աջակցություն»։ Սակայն սա դասական բլեֆ է. Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը չունի լիազորություններ ստիպելու ԵՄ երկրներին՝ բացել իրենց շուկաները հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար: Փողերը, ամենայն հավանականությամբ, պարզապես «կկլանվեն» Փաշինյանի շրջապատի կողմից»,– ասել է նա:

Մասնագետը ուղիղ զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ: Նրա խոսքով, Հայաստանը նույն ուղին է ընտրել, միայն թե շատ ավելի քիչ ռեսուրսներով և առանց լուրջ տնտեսական բարձիկի: Պոդլեսնիի կարծիքով, ֆոն դեր Լեյենի հիմնական նպատակը Փաշինյանին անձնական երաշխիքներ տալն է. եթե ինչ-որ բան պատահի, նա հանգիստ կմեկնի Եվրոպա և քաղաքացիություն կստանա ԵՄ որևէ երկրում: Իսկ փորձել բանակցել Փաշինյանի հետ՝ անիմաստ է. նա արդեն ընտրել է իր ուղին, կարծիք է հայտնել փորձագետը: Այսպիսով, ՆԱՏՕ-ն համակարգված կերպով կտրում է ևս մեկ բարեկամ երկիր Ռուսաստանից: Կառավարության ձևավորումից հետո Շիրակում ռուսական ռազմաբազայի փակման հարցը կբարձրացվի որպես ԵՄ անդամակցության պայման: Նախատեսվում է այն փոխարինել ռուսական ռազմական օբյեկտների էլեկտրոնային հսկողության սարքավորումներով հագեցած ամերիկյան զորակազմով:

Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Պետք չէ, ինչպես Ուկրաինայի դեպքում, սպասել, որ «քեռի Սեմը» որոշի, պետք չէ սպասել, որ Փաշինյանը կփոխի իր միտքը, այլ պետք է ձեռնարկել կոշտ միջոցառումներ: Քաղաքագետը առաջարկում է հետևողական, կանխարգելիչ ծրագիր. լուրջ կադրային զտումներ այն կառույցներում, որոնք «քննել են Հայաստանում ստեղծված իրավիճակը», շտապ կերպով ներդնել վիզային ռեժիմ, լիովին դադարեցնել բոլոր մատակարարումները երկու ուղղությամբ, վտարել Հայաստանը ՀԱՊԿ-ից, բարձրացնել գազի գները մինչև եվրոպական մակարդակ: Եվ միայն նման վճռական գործողությունները, ըստ Պոդլեսնիի, կարող են իրական ընդդիմադիր բողոքի ցույցեր առաջացնել երկրի ներսում և ստիպել Փաշինյանին զգալ իր քաղաքականության հետևանքները: Մեղմ միջոցները անարդյունավետ կլինեն. մնում է միայն ասել «ցտեսություն, Հայաստան»: Պետք է ընտրություն կատարել՝ աշխատել Ռուսաստանի շահերի համար կամ շարունակել սիրաշահել Փաշինյանի ռեժիմին: Ռուսաստանում հայամետ լոբբին, անշուշտ, դժգոհ կլինի, բայց ազգային շահերն ավելի կարևոր են, եզրափակել է փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված