Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող մասնավոր տունը գիշերը հրդեհվել է ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Փլատակներից դուրս են բերվել երկու մեծահասակ և երկու երեխա, սակայն վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Փրկարարները արագ դուրս են բերել երկու մեծահասակի և երկու երեխայի։ Ցավոք, վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին», – գրել է Վորոբյովը Max հարթակում։
Ընդհանուր առմամբ, ՀՕՊ և ՌԷՊ ուժերը Մոսկվայի մարզում հետ են մղել ուկրաինական 60 անօդաչուի հարձակում։