Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության «Սիբիր» ավիաընկերության «Boeing 737-800»-ը դուրս է եկել թռիչքուղուց Յակուտիայի Միրնի օդանավակայանում, հայտնել է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը թռչել է Նովոսիբիրսկից Միրնի։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ. ոչ ոք չի տուժել։
Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմը և ուղևորները տարհանվել են։ Օդանավակայանը ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար փակվել է։