Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMediaHub-ին ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-ի վաղ առավոտյան վերսկսվել են Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքները։
Ջրասուզակները, փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով իրականացնում են որոնողական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ երեկ Փամբակ գետում հայտնաբերվել էր մեկ տղամարդու դի, իսկ դրանից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ մեքենայում եղել է նաև ևս մեկ անձ, որի որոնումները շարունակվում են: