Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. 177,8 մլն դրամ է հատկացվել

ՍՊՈՐՏ

Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու նպատակով Կառավարությունը 177 միլիոն 828 հազար դրամ է հատկացրել, որով կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքները։ Միջոցները հատկացվել են՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի հետ համատեղ Ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության անցկացման հայտի հաստատման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունն էր։ Այս ուղղությամբ Կառավարությունն աշխատանքները սկսել է դեռևս նախորդ տարի՝ նախապատրաստվելով ինչպես հայտի ներկայացմանը, այնպես էլ իրադարձությունների հնարավոր զարգացմանը:

Նախարարն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման նախագծման գործընթացը։ Նախատեսվում է, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում նախագիծը պատրաստ կլինի, ինչից հետո կմեկնարկեն վերակառուցման հիմնական աշխատանքները։ Այսօրվա որոշմամբ մեկնարկում է նաև Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել 10 հազար հանդիսականի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ ապահովելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ առաջնության մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշմամբ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ հողատարածքը՝ այն գնելով 20 սեփականատերերից։

Մարզադաշտի նախագծման աշխատանքները վստահվել է միջազգային փորձ ունեցող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ին, որն արդեն ներգրավված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ծրագրում։ Ընկերությունն իրականացրել է մի շարք հեղինակավոր նախագծեր, այդ թվում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո-2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլլահ Սպորտ Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հանդիպումներ։

«Գործ ունենք մի ընկերության հետ, որն ունի այս մակարդակի և ստանդարտի մարզադաշտերի նախագծման և կառուցման մեծ փորձ։ Ներկայում նաև բանակցություններ են ընթանում ընկերության հետ՝ շինարարական աշխատանքների իրականացման շուրջ։ Այս բոլոր քայլերի նպատակն է, հաշվի առնելով առաջնության անցկացման ժամկետներն ու աշխատանքների ծավալը, ընտրել լավագույն լուծումները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ հաջորդիվ Կառավարության քննարկմանը կներկայացվեն նաև շինարարության փուլին վերաբերող նախագծերը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում են նաև ՈՒԵՖԱ-ից՝ կիրառվող տեխնոլոգիաների և դրանց համապատասխանության վերաբերյալ. «Շարունակելու ենք օգտվել ՈՒԵՖԱ-ի աջակցությունից, որպեսզի ներկայացվող առաջարկները գնահատելու համար անհրաժեշտ գիտելիք ու մասնագիտական կարողություններ ունենանք։ Կարծում եմ՝ ներկայացված մոտեցումները հիմք են տալիս վստահ լինելու, որ առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու բոլոր քայլերը ժամանակին կիրականացնենք»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 հանդիպում, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում կայանալիք հանդիպումներից 9-ը կանցկացվեն Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։

«Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- տեղեկացրել է է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ օգոստոսի վերջին նախատեսվում է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան, որի ընթացքում կգնահատվեն մինչ այժմ կատարված աշխատանքները և կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ ու առաջարկություններ՝ հետագա գործընթացի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, իսկ առավել մեծ նշանակություն ունի Վանաձորի և հատկապես Իջևանի համար։

«Խոսքը միայն առաջնության անցկացման մասին չէ, այլև այնպիսի ենթակառուցվածքների ստեղծման, որոնք երբեք չենք ունեցել։ Սա, իհարկե, նաև մարտահրավեր է, քանի որ ունենք ժամանակային սահմանափակումներ։ Սակայն կարևոր է, որ նախապատրաստական աշխատանքները ժամանակին սկսել ենք։ Փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործում է և զբաղվում է ոչ միայն մարզադաշտերի կառուցմամբ, այլև հարակից բոլոր հարցերով՝ կեցությունից և լոգիստիկայից մինչև կազմակերպչական այլ խնդիրներ»,- նշել է վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրայանը հավելել է, որ աշխատանքային խումբն անցկացրել է երկու քննարկում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մշտական մասնակցությամբ: Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ վերջին քննարկման ժամանակ որոշվել է, որ պետք է դիմեն նախագծող կազմակերպությանը՝ նաև շինարարական աշխատանքները համակարգելու և որպես գլխավոր կապալառու հանդես գալու առաջարկով։ Միաժամանակ,  այս գործընթացին կներգրավվեն ՀՀ կազմակերպությունները՝ հաշվի առնելով դրանց կարողությունները և մարզական շինությունների կառուցման մասնագիտական ներուժը․ «Մենք հիմա նաև ձևավորում ենք մի աշխատանքային խումբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ. կհրավիրենք մասնագետների, որոնք տիրապետում են մարզական կառույցների կառուցմանը և  նախագիծերի հետ աշխատանքի փորձ ունեն։ Երբ Վանաձորի և Իջևանի մարզական կառույցների նախագծերը պատրաստ լինեն, կդիմենք փորձագետների մասնագիտական աջակցությանը»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մշակվում է նաև ապագա մարզադաշտերի շահագործման բիզնես մոդելը։

«Այս ենթակառուցվածքները տվյալ տարածաշրջանների համար աննախադեպ նշանակություն ունեն, և կարևոր է, որ դրանք հետագայում ճիշտ շահագործվեն»,- ասել է նախարարը։

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված