Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում. պատմության այս օրը (24 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Մեքենաշինական արդյունաբերության աշխատողների օր, Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝  Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս,  պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:

1915- սկսվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ 7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվել այլ զանազան երկրներ։

1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։

1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1963– ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:

2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Շախմատի օլիմպիադայի չեմպիոն:

2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»։

2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անց են կացրել նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

2016-Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է եղել «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

79 —վախճանվել է հռոմեկան կայսր Վեսպեսիանը։

1314 —Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և նման կերպ վերականգնել իր երկրի անկախությունը։

1398 —վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։

1497 —Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։

1571 —Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։

1667 —երկրորդ անգլո-հոլլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը հանդիսանում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը և մոտեցրել է պատերազմի ավարտը։

1695 —ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։

1793 —ֆրանսիական կանվետը ընդունել է առաջին ժողովրդավարական սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), ֆրանսիան դարձել է հանրապետություն։

1812 —Նապոլեոնի բանակը անցնելով Նեման գետը ներխուժել է Ռուսական կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։

1880 —առաջին անգամ հրապարակորեն երգվել է  «О, Կանադա» երգը։

1893 —նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային Բևեռ։

1916– առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցել է մեկ միլիոն դոլլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1040000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:

1925 —Բեռլինում ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։

1930 —առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։

1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:

1935- ծնվել է  ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։

1935 —Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։

1945 —Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։

1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:

1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։

1968 –ծնվել է  իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։

1973 —ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմը ավարտված է։

1978 –վախճանվել է  խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։

1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։

1990 —Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։

2020- 1945 թվականից հետո պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:

2021 —ԱՄՆ-ի Մայամիում փլուզվել է բարձրահարկ շենք, որի արդյունքում զոհվել է 98 մարդ:

Կ. Խաչիկյան

 

Հրազդանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թռիչքային սնունդ Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ «Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է» Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին «Եվրոպան պատրաստ է օգնել Հայաստանին արտահանման հարցում, բայց չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է «հայկական կոնյակը»» «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում. պատմության այս օրը (24 հունիս)Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՖինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոն Ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. հաշվետվություն չներկայացրածները տույժ չեն ստանա «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ Կարապետյան ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Այսօր Երևանից էլեկտրագանցք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի ԱՄՆ-ը և Իրանը ստեղծել են 4 բանակցային թիմ Արմավիրի մոտակայքում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին Ռուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. Իշխան Սաղաթելյան
Ամենադիտված