Հայկական նոր տարածքներ կփոխանցվեն Ադրբեջանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է շարունակել հայկական տարածքների փոխանցումը Ադրբեջանին։ Հայ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն է այդ մասին հայտարարել շվեյցարացի պատմաբան Պասկալ Լոտազի հետ հարցազրույցում, գրում է politnavigator.news–ի թղթակցի։
«Եթե նայեք Ադրբեջանի կողմից Փաշինյանի առջև դրված խնդիրների ցանկին, դա մի քանի գյուղեր են Հայաստանի ներսում։ Դրանցից մեկը կոչվում է Տիգրանաշեն։ Այսինքն դուք բաժանում եք հարավային և հյուսիսային Հայաստանը և երկրի ներսում տարածքներ եք հանձնում Ադրբեջանին։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլինի այնտեղ։ Այն գտնվում է Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա։ Եվ դա խնդիրների ցանկում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն հանձնելու իր մտադրության մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Եվ դա ռազմավարական կարևոր կետ է, այն բավական է, որ փակվի ճանապարհը, և վերջ», - ասել է Իշխանյանը։ Նա նաև վախենում է, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ կիրականացնի Տիգրանաշենում, ինչպես դա արեց Արցախում (Լեռնային Ղարաբաղ)։
«Նրանք նաև կվերաբնակեցնեն ադրբեջանցիներին Հայաստան: Եվ մենք հասկանում ենք, որ նրանց երկարաժամկետ ծրագիրն էթնիկ զտումներ իրականացնելը և հայերին վտարելն է, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում», - ասել է Իշխանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am