Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը. պատմության այս օրը (23 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724 —Ռուսական կայսրությունը և Թուրքիան կնքել են եզրափակիչ պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պահպանել է կասպիական ափամերձ հատվածները, իսկ Թուրքիան Թիֆլիսը և էրիվանը։

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1879 –ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 –ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

1934 –ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխվել են Հայաստան։

1953 –ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

1956– վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերութուններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։

1993- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

2004 –վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

2009-Համաներմամբ ազատ են արձակվել ևս 4 ընդդիմադիրներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

2011- Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

2020- վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյանը:

2021- Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

2023- ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

ԱՇԽԱՐՀՈՒՄ

718 —իսպանական Աուստուրիա պրովինցիայում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ Պելայոի ղեկավարած տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքը Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմյեն, որի անվամբ է անվանվել դոլոմիդ միներալը։

1771 —առաջին անգամ Իսպանիայում կարրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 —Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846– բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852– վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 —ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868– ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար, որը իրենից ներկայացրել է մեծ սեղան իսկ ստեղնաշարը նման է եղել դաշնամուրի ստեղնաշարին։

1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրողների օրվա կապակցությամբ առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ  հնչել է «Ինտերնացիոնալը», որը հետագայում դարձել է ԽՍՀՄ-ի հիմն, իսկ ներկայումս էլ Կոմունիստական կուսակցության հիմն է։

1889 —ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը Գորենկո)։

1894– ստեղծվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։

1912– ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936– ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվիգստոն»,  «Ճայը», «Պատրանքներ»)։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելոռուսը և Լիտվան։

1956 —Համել Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1962 —ծնվել է ռուս լրագրող, «ВИD» հեռուստաընկերության նախագահ, «Взгляд» հաղորդման առաջին հաղորդավարներից մեկը հանդիսացող Ալեքսանդր Լյուբիմովը։

1972– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Զինեդին Զիդանը։

1998 —աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 —Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 —Մեծ Բրիտանիայի քաղաքացիները անց կացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի Եվրոմիությունից դուրս գալուն։

2022 —վախճանվել է խորհրդային և ռուսական երգիչ «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը:

2023 —Ռուսաստանում սկսվել է  «Վագներ» մասնավոր ռազմական կամակերպության ապստամբությունը:

Կ. Խաչիկյան

Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասինՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փորձագետ Ստեպանով. ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են Հայաստանը վերածել Անդրկովկասյան հենակետի Հայկական նոր տարածքներ կփոխանցվեն Ադրբեջանին «Հակալիք». ինչո՞ւ Քոչարյանին չթույլատրվեց լքել Հայաստանը Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Ռուսաստանը խաղադրույք կատարեց Իրանի վրա և չսխալվեց, ինչը ներկայումս հազվադեպ է պատահում Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը. պատմության այս օրը (23 հունիս)«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տոկաևը ժամանել է Բրյուսել՝ ԵՄ բարձր ղեկավարության հետ բանակցությունների Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդ է ձերբակալվել Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ ԶախարովաԹեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ միջուկային հարցի վերաբերյալ շատ կարճ քննարկում է եղել․ Իրանի ԱԳՆ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի՝ ԿԸՀ-ի դեմ հայցադիմումը Ուշադրություն․հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայտնաբերվեց 13-ամյա աղջնակի մարմինըԶավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող Տուլայի մարզում ԱԹՍ–ն հարձակվել է բազմաբնակարան շենքի վրա Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՈրոշ հասցեներում ջուր չի լինիԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ապագա մայրերի հագուստ Չվերթի ժամանակ ուղևոր է մահացել. ՌԴ«Մոսկվան կայրվի»․ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram-ն է կոտրվել 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՍ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրն է այսօր Գազամատակարարման պլանային դադարեցումներ հունիսի 22-ին և 23-ին Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում««Փաշինյանի խաղերը». ինչու է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ» «Հայաստանում ավարտվում է բռնապետության ստեղծումը» Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան
Ամենադիտված