Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ երեխա էր Նարեկս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի հայրիկը՝ պարոն Պողոսը։ Նարեկի հորեղբոր կինը՝ տիկին Սոֆյան, հավելում է՝ մանկության տարիներին շատ սիրուն, անուշ բալիկ էր Նարեկը. «Իմ տղայի հետ ամբողջ օրը խաղում էին բակում, համով չարաճճիություններ էին անում, Հրայրս ու Նարեկս միասին են մեծացել նույն բակում, անընդհատ իրար հետ էին»։

Նարեկը ծնվել է Երևանում, նրա մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են մայրաքաղաքում։ Հաճախել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել։ Զուգահեռ նաև սպորտի է հաճախել՝ թեքվանդոյի։

Հայրիկն ասում է՝ որդու երազանքն ատամնատեխնիկ դառնալն էր։ Նարեկը սովորել է «Հայբուսակ» քոլեջում։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Կապանում։ Եղել է գնդացրորդ։ Հարազատների խոսքով, հրաշալի զինվոր է եղել, լավ է ծառայել։ Ծառայությունից վերադառնալուց հետո Նարեկը սկսում է կառուցել իր կյանքը։ Ընտանիք է կազմում, որտեղ նրա երկու դուստրերն են ծնվում։ Տիկին Սոֆյան նշում է՝ Նարեկն անսահման էր սիրում իր բալիկներին։ «Հոգատար հայր էր։ Նվիրված էր իր ընտանիքին, ամեն ինչի հանդեպ ուշադիր էր, ընտանիքը որևէ բանի կարիք չպետք է ունենար։ Շատ լավ տղա էր Նարեկս։ Ընկերասեր էր, խղճով, հրաշալի ու կենսուրախ մարդ էր։ Բարձրահասակ, գեղեցկադեմ երիտասարդ էր, ուրախ, ժպիտը միշտ դեմքին»։

44-օրյա պատերազմը փոխում է նաև Նարեկի կյանքի ընթացքը։ «Նարեկս ծանուցագիր ստացավ, և երկու եղբայր գնացին պատերազմ»,-ասում է հայրիկը։ Հրայրը՝ Նարեկի հորեղբոր որդին, նույնպես ծանուցագիր էր ստացել, բայց նրա մեկնելն անընդհատ հետաձգվում էր։ «Ջանքեր էր գործադրում առաջնագիծ հասնելու համար, բայց իրեն չէին տանում։ Երբ Նարեկի ծանուցագիրը եկավ, ասաց՝ չեմ թողնի, որ եղբայրս միայնակ մեկնի, իր հետ գնում եմ»։

Հոկտեմբերի 14-ին են տղաները տանից դուրս եկել և մեկնել մարտադաշտ։ Ուղղությունն Արցախն էր՝ Ջրականը։ «Նարեկիս հետ կապ չի եղել, անտառներում են եղել։ Մարտի են բռնվել թշնամու հետ»։ Բոլոր պատմություններում կարմիր գծի պես անցնում է այն հանգամանքը, թե որքան թեժ են եղել մարտերը Ջրականում։ Անգամ բնորոշում են տալիս՝ տղաները հայտնվել են «մսաղացի» մեջ։

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 19-ին Ջրականում։ «Երկու եղբորն իրար գրկած են գտել։ Չգիտենք էլ, թե ինչ է կատարվել, ով ում է օգնել, բայց իրար հետ են զոհվել։ Գիշերն է դեպքը տեղի ունեցել, իսկ առավոտյան արդեն բոթը ստացանք»։

Նարեկը պարոն Պողոսի միակ երեխան է։ Միշտ բարդ է հարցնել պատերազմում միակ երեխային կորցրած ծնողին, թե ինչն ապրելու ուժ տվեց անասելի ծանր օրերում։ Բայց պետք է նաև այդ հարցն ուղղել։ Իսկ պատասխանը շատ պարզ է. «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին»։ Եվ հիմա հայրիկն իր ողջ սերը և ուշադրությունը տալիս է Նարեկի երկու աղջիկներին՝ փորձելով այդ կերպ մի փոքր սփոփանք գտնել, լցնել այն անասելի կարոտի ծալքերը, որոնք նրա սրտում գոյացել են Նարեկի զոհվելուց հետո։

Հ. Գ. Նարեկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Սասունցի Դավիթ» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված