Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն շուտով կքննարկեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրան հարցրել են, թե արդյոք Պուտինն ու Լուկաշենկոն պլանավորում են քննարկել Զելենսկու այն հայտարարությունը, որ նա պատրաստ է հրաման տալ հարձակվել այն սարքավորումների վրա, որոնք, նրա պնդմամբ, տեղակայված են Բելառուսի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, եթե դրանք չհեռացվեն մեկ շաբաթվա ընթացքում։ «Իրոք, և դուք գիտեք, որ Ալեքսանդր Գրիգորեւիչը [Լուկաշենկո] խոսել է այս մասին, նա պլանավորում է կապեր հաստատել մոտ ապագայում։ Սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս և այլ հարցեր», - ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այս «սպառնալիքը բացարձակապես ագրեսիվ է, [դա] միջամտություն է մեկ այլ երկրի ներքին գործերին, խախտում է մեկ այլ երկրի ինքնիշխանությունը»։
«Սակայն մենք կասկած չունենք, որ Բելառուսի ղեկավարությունը և ինքը՝ Բելառուսը, ի վիճակի են ապահովել իրենց ինքնիշխանությունը», - ընդգծել է Պեսկովը։