Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակ

ՖՈՏՈ

Շարունակվող շոգի ալիքի ֆոնին շաբաթ օրը Գերմանիայի մի շարք շրջաններում ուժգին ամպրոպներ և տեղատարափ անձրևներ են տեղացել՝ առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ, կայծակի հարվածներ և բազմաթիվ վնասվածքներ, հաղորդում է dpa-ն։

Ամենից ավելի լրջորեն տուժել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկիրը։

Շրջաններից մեկում գետի ջրի մակարդակը չորս ժամից էլ քիչ ժամանակում բարձրացել է 27 սանտիմետրից մինչև 1,96 մետր։ Տեղական իշխանությունների վկայությամբ, նման ջրհեղեղներ վիճակագրորեն տեղի են ունենում մոտավորապես 50 տարին մեկ անգամ։ Չնայած տարերքի մեծ մասշտաբներին՝ լուրջ վնասներից հաջողվել է խուսափել նախապես հայտարարված նախազգուշացումների և արտակարգ ծառայությունների պատրաստվածության շնորհիվ։ Անբարենպաստ եղանակի ընթացքում չեղարկվել են որոշ զանգվածային միջոցառումներ, իսկ հրշեջները տասնյակ անգամներ մեկնել են կանչերով։

Հարևան Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում ինը մարդ տուժել է կայծակի հարվածից՝ մարզական փառատոնի ժամանակ։ Վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել Կառլսրուեի մոտ գտնվող Ռաշտատ քաղաքում, որտեղ փառատոնի մասնակիցները տեղավորվել էին մարզադաշտի տարածքում տեղադրված վրաններում։

Մոտ 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք մեկ կին է կայծակի հարվածից թեթև վնասվածքներ ստացել։ Նրան նույնպես հոսպիտալացրել են։

Գերմանիայի հյուսիսում փոթորիկը խափանել է Ֆլենսբուրգ քաղաքի մերձակայքում անցկացվող փառատոնը։ Այնտեղ 13 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Մոտ հինգ հազար այցելու հավաքած միջոցառումը ստիպված են եղել ժամանակավորապես տարհանել, սակայն առավոտյան այն արդեն վերսկսվել է։

Անբարենպաստ եղանակի պատճառով տարհանում է իրականացվել նաև Արևելյան Ֆրիզիայում՝ Լեեր քաղաքի շրջանում գտնվող վրանային ճամբարում։ Ճամբարից դուրս է բերվել մոտ 300 երեխա։ Ոստիկանության տվյալներով, նրանցից ոչ ոք չի տուժել։

Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ ամպրոպները կպահպանվեն նաև հանգստյան օրերին։ Կիրակի ամենաբարդ իրավիճակը սպասվում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում, հատկապես Ռուրի շրջանում։ Ավելի ուշ ամպրոպային ճակատը կարող է տեղափոխվել երկրի կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններ։

Միաժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ շոգ եղանակը կպահպանվի։ Առաջիկա օրերին Գերմանիայի կենտրոնական և հարավային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 32–39 աստիճանի։ Բարձր ջերմաստիճանն արդեն խնդիրներ է առաջացրել ճանապարհներին. Բեռլինի և Դրեզդենի միջև A13 ավտոբանում երթևեկությունը դժվարացել է շոգի ազդեցության տակ ասֆալտի ձևախախտման պատճառով։

ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենադիտված