Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 21-ը ՀՀ Բուժաշխատողի օրն է․ պատմության այս օրը (21 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Յոգայի միջազգային օր, Սկեյտբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1918- Անդրանիկը Արաքս գետի կամուրջը պահպանող թուրքական ջոկատին ջախջախելով անցել է իրանական սահմանը և մտել Ջուլֆա։

1919-տեղի են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության  կայացած առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել են խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:

1925- տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։

1933-վախճանվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:

1942- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:

1988-ԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:

1992– զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

- ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը

1994– սկսել է եթեր  հեռարձակվել Շանթ հեռուստատեսությունը։

2000-վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:

2001-Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:

2003-նորընտիր խորհրդարանի ամենամեծ ՀՀԿ  խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը: 

2009-Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, դատարանի դահլիճից ազատ են արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ:

2011-Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:

2014-«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։

2016-Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան - Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորման դեմ: 

2018- «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել են «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:

2019- Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը պահանջելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։

2021-Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2022-Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների հետ իր համագործակցության դադարեցման մասին։

2024- Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1582-մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չնկնելու համար:  

1633– Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։

1640– ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։

1749-Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):

1788– սկսվել է ռուս-շվեդական պատերազմը։

1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներ համարվող Ակակի Ծերեթելին։

1868– Մյունխենի թատրոնում կայացել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերներ» օպերայի պրեմիերան։

1874-վախճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, արեգակի վրա թթվածին հայտնաբերող Անդերս Յոնաս Անգստրեմը:

1893-Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:

1915- Կունցեվո ամառանոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:

1905 – ծնվել է Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ Ժան Պոլ Սարտրը։

1920– տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանը իրականացնելու պայմանական ազդանշան, ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբերը, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:

1948-ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:

1962-ծնվել է խորհրդային երաժիշտ, երգիչ «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:

2004-Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա: 

Կ.Խաչիկյան

«Փորձագետ Սիլաև. Փաշինյանը չէր սպասում ընտրությունների ներկայիս արդյունքներին»Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ «Դուք ասացիք, որ Եվրոպան ամեն ինչ կգնի». Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի արգելքների վերաբերյալ Երևանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղղված բողոքիցՏարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Մի դիտարկում կապված... Հայաստանը հպարտությամբ պատրաստ է ԱՄՆ բանակում երիտասարդ զինվորների համար մարզումներ անցնել. Տնտեսական բարգավաճումը հետաձգվում էՎրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց «Հայաստանի ընտրությունները. Փաշինյանը հակառուսական նարրատիվների համար չստացավ ժողովրդական մանդատ»Հունիսի 21-ը ՀՀ Բուժաշխատողի օրն է․ պատմության այս օրը (21 հունիս)Հորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Թրամփը հայտարարել է, որ այլևս Մելոնիին իր կողմնակիցը չի համարումԱրաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Սիսվանում հնչել են կրակnցներ. վիրավորներ կանԴատարանը բավարարել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով հայցը Նարեկ Կարապետյանը դատի է տվել քննչական կոմիտեին Եվրախորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը․ Վրաստանի վարչապետ Թրամփը հորդորել է Եվրոպային վճարել Բայդենի օրոք Կիեւին փոխանցված զենքի համար Նյու Յորքում 174-ամյա եկեղեցի է այրվելՈղբերգական վթար, 6 մարդ մաhացել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց․ ՌԴ
Ամենադիտված