Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած երկրի համար ռազմավարական շուկաների փակվելն ու տնտեսական սահմանափակումները, որոնք ուղիղ հարվածում են տեղական արտադրողին, ազգային անվտանգության և հազարավոր ընտանիքների գոյատևման խնդիր են։ Սակայն կառավարության վերջին նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ կապված ծիրանի արտահանման խոչընդոտների և փչացող բերքի հետ, ավելի շատ նման էին սեփական ժողովրդին ու գործարարներին բացահայտ ձեռք առնելու և ծաղրելու։

«Ում տանը ծիրանը չի փչանում, բոլորիս տանը փչանում է, ինչու՞ է դա դառնում թոփ նյուզ» ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան անթաքույց ու բացահայտ կերպով «կայֆավատ» լինել սեփական ընտրողների վրա։ Սա ուղիղ ուժգնությամբ հասցված հարված է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, իսկ հիմա նրանց առաջարկվում է մի պարզ բանաձև՝ հանուն Փաշինյանի քաղաքական ամբիցիաների դուք պիտի սոված մնաք։

Երկրի ղեկավարը, ըստ էության, հավասարության նշան է դնում սառնարանում մոռացված երկու հատ ծիրանի և տոննաներով փչացող, արտահանման ենթակա բերքի միջև, որի տակ տնտեսվարողը վարկեր, հսկայական պարտքեր ու ընտանիք պահելու հոգս ունի։ Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների կործանարար գինը պետք է վճարի շարքային քաղաքացին՝ իր օրվա հացով, բայց դա անձամբ նրա կողմից մատուցվում է որպես սովորական, ընդունելի մի կենցաղային թեմա։

Տարիների քրտնաջան աշխատանքը, ներդրումները և լոգիստիկ շղթաները, որոնք կոտրվում են իշխանության անգործության պատճառով, հենց Փաշինյանի մակարդակով իջեցվում են կենցաղային մունաթի մակարդակի։ Այս հայտարարությունը լավագույնս ի ցույց է դնում, թե ինչ աստիճանի անլուրջ, անպատասխանատու ու մակերեսային մոտեցում ունի նա պետական կառավարման և սեփական երկրի գործարարների նկատմամբ։

Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ», այլ ոչ թե րոպե առաջ լուծում պահանջող ճգնաժամ։ Երբ Նիկոլ Փաշինյանը սեփական աշխարհաքաղաքական արկածախնդրության պատճառով չի կարողանում ապահովել իր տնտեսվարողների անվտանգությունն ու կայունությունը, իսկ հետո հեգնում է այդ նույն մարդկանց կրած վնասները, դա խոսում է պետական մտածողության իսպառ բացակայության և բացառիկ ցինիզմի մասին։ Սա ուղիղ ազդակ է բիզնեսին, որ ճգնաժամի պահին նրանք մնալու են լիովին միայնակ, իսկ ինքը լավագույն դեպքում հեռուստաէկրաններից կբացատրի, որ դե, բոլորի տանն էլ ծիրանը փչանում է, դրանից ողբերգություն սարքել պետք չէ։

Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասինԳազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Équipe-ի շապիկին․ ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները
Ամենադիտված