Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:

Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, դեռևս լիազորությունների ժամկետի մեջ գտնվող ԱԺ-ն, ՔՊ-ի միակուսակցական վիճակում և պայմաններում (ընդդիմությունը բոյկոտեց նիստը) քննարկեց նախագիծ, որով ցանկանում են սահմանել, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հարցն այն չէ միայն, որ նման կարևոր նախագիծը քննարկվում է կամ ներկայացվեց «բոլ շևիկյան» միակուսակցական ռեժիմում: Կշրջանցենք նաև այն, որ լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանի կողմից (այն էլ՝ միակուսակցական վիճակներում) նման օրինագիծ քննարկել կամ ընդունելը քաղաքական ու տարրական էթիկայից դուրս է, առավել ևս՝ լուրջ կասկածներ է հարուցում այսպիսի շտապողականությունն այն դեպքում, երբ տրամաբանորեն հաջորդ ընտրությունները հինգ տարի անց պիտի լինեն:

Խնդիրն ավելի խորքային շերտեր ունի: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի և նրա իշխանության շահերն սպասարկող կամ այդ իշխանությանը հարող «սատելիտները» սկսեցին ավելի ու ավելի զարգացնել «ընտրական սորտավորման», այսպես ասենք, սարսափելի ժողովրդավարական «մտահղացումը»: Այս սատելիտային շրջանակներն ավելի հեռուն գնացին՝ հանրային հարթակներ նետելով «գաղափարներ», թե էլ ովքեր ընտրելու իրավունք չունենան (կամ՝ ունենան): Մասնավորապես, մեկն առաջարկում է դնել «վերջին տարիներին գերակշռապես Հայաստանում բնակվելու» պահանջ: Կամ, ասենք, հարկերը վճարած (չվճարած) լինելու գործոնով պայմանավորված ընտրելու իրավունք տալ: Երևի շուտով կմտածեն՝ «կոմունալները մուծած (չմուծած) լինելու» մասին: Կամ՝ ասում են, որ քվեարկելու իրավունք ունենան միայն նրանք, ովքեր բանակում ծառայել են կամ գոնե «վարժական հավաքներին են» մասնակցել: Եվ այլն, և այլն: Մի հատ էլ մուննաթ են գալիս, թե ինչո՞ւ պիտի այդ «չափորոշիչներին» չհամապատասխանողները քվեարկեն, բորբոքվում են, թե՝ «ձեռքներդ հեռո՜ւ մեր քվեատուփերից...»:

Ի միջի այլոց, ձեռքերի մասին: Մեկը, եթե չենք սխալվում, հրապարակային հայտարարել էր, թե ձեռքերը կկտրի, եթե ՀՀ 1 քաղաքացու քվեին դիպչի (խեղաթյուրի): Շուրջ 60 հազար քաղաքացու քվեն զրոյացրեցին: Ինչևէ: Չշեղվենք ընտրողների սորտավորման քպական ապշեցուցիչ նախաձեռնության բուն խնդրից:

Հարկավ, կարելի է ծաղրել, սարկազմով դիտարկումներ անել, թեպետ դա էլ է արդեն վտանգավոր: Այն առումով, որ դու ծաղրում ես, ասենք՝ «այդպես լավ չի, օրենք ընդունեք, որ քվեարկելու իրավունք ունեն միայն ՔՊ-ի օգտին ձայն տվողները», ու մեկ էլ՝ հո՛պ, տեսնում ես փաշինյանական իշխանությունն արդեն ամենայն լրջությամբ նմանօրինակ նախագիծ է կազմել ու ԱԺ-ում էլ «առաջին ընթարցմամբ» ընդունել:

Իսկ ըստ էության, ներկայացված նախագիծը քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները կամայականորեն սահմանափակելու դրսևորում է: Ու շատ խոցելի է: Ենթադրենք, մարդը արտագնա աշխատանքով է ապրում, տուն պահում և, հասկանալի պատճառներով, տարվա մեծ մասն արտերկրում է: Ուրեմն, ի՞նչ, ինքնաբերաբար զրկվում է քվեարկելու իրավունքի՞ց: Կամ, ենթադրենք, մարդը սովորում է արտերկրում, ուրեմն՝ զրկվո՞ւմ է իր սահմանադրական իրավունքից: Կամ մարդը արտերկրում բուժվում է, նա՞ էլ է զրկվում: Ի՞նչ իրավունքով:

Կամ այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին»...

Առհասարակ, ո՞վ է այդ «ի ցար, ի բոգը», որ քնել, քնել, մեկ էլ որոշել է, թե ով իրավունք ունի քվեարկելու, իսկ ով՝ ոչ:

Մի խոսքով, սա թե՛ իրավական, թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով շատ վիճելի, բավականին խոցելի մոտեցում է:

Սակայն այստեղ հիմնականը այդ մոտեցման հեղինակի ավտոկրատիզմն է, մարդկանց շարունակաբար բաժանելու, տարբեր խմբերի «սորտավորելու», այդ խմբերը միմյանց դեմ տրամադրելու, ներքին ատելություն ու թշնամանք սերմանելու անփոփոխ գործելակերպը: Այսինքն, այս ամենը պատահական չէ:

Նախորդած շրջանում անթաքույց էր, օրինակ՝ հայերին «արցախցիներ-հայաստանցիներ» բաժանումն ու մղումը: Այդ հատկանիշն էլ ավելի սուր սկսեց դրսևորվել, երբ հանգամանքների բերումով Փաշինյանը փողոցից եկավ իշխանության:

Արցախցիների, ապա նաև «նախկինների», նաև բարձրաստիճան զինվորականների, Արցախյան ազատամարտի նկատելի դեմքերի հանդեպ ատելության սերմանումը սկսեց համակարգային բնույթ կրել ու շատ ավելի համակարգված դրսևորվել: Ապա Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Այլ պիտակումներ ու «սորտավորումներ» էլ են եղել, ըստ նպատակահարմարության: Ըստ այնմ՝ քննադատողները «քրեաօլիգարխիկ» են, «ծախված են», «օտարերկրյա գործակալներ են»:

Բայց այն վայրագ դրսևորումները, որոնք արձանագրվեցին հատկապես վերջին մեկմեկուկես տարվա ընթացքում, ընդամենը հաստատում են, որ քանի գնում՝ այնքան սաստկանում է այդ քայքայիչ գործելակերպը: Արցախցիների հանդեպ ատելությունը նա վերափոխեց շատ ավելի վատ պիտակավորման (օրինակ՝ «փախածներ»): Սկսեց «սորտավորել» Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին (իր «թրի տակով» անցած տիրադավներն ընդդեմ ՀԱԵ իրական նվիրյալների):

Հերթը հասավ ընտրողներին: Ու նոր չհասավ: Փաշինյանը, որ, կրկնենք, անգամ իրենց ԿԸՀ տվյալներով 50 տոկոս չի ստացել, անպատասխանատու կերպով զրպարտեց ավելի քան 500 հազար (իրականում՝ շուրջ 700 հազար) քաղաքացիների՝ հայտարարելով, թե «ընդդիմության համար 100 տոկոսով փողի դիմաց (ընտրակաշառքով) են քվեարկել»: Ըստ որում, եթե անգամ մի քանի տասնյակ «քոփի-փասթ» քրեական գործեր են հարուցել իր ենթակա կամ իր քաղաքական շահերն սպասարկող քննչական մարմինները, եթե անգամ մի քանի հարյուր մարդ նման մեղադրանքներով մեղադրյալի կարգավիճակում է, դա ոչ մեկին ոչ մի իրավունք չի տալիս կես միլիոնից ավելի մարդու պիտակավորել, զազրախոսել ՀՀ ազնիվ քաղաքացիների հասցեին:

Առավել ևս, որ իր՝ Փաշինյանի ստացած քվեները վարչական ռեսուրսի չարաշահման, կառավարության որոշումներով պետական միջոցների հաշվին լայնածավալ նախընտրական «բարիացման» (թոշակներ, նպաստներ և այլն), զինծառայության ժամկետ կրճատելու, մեքենան հարբած վարելու համար զրկվածներին նորից հարբելու և, փաստորեն, այս անգամ մարդկանց վրաերթի ենթարկելու իրավունք տալու գնով են ձեռքբերված: Հիմա հերթը հասել է Հայաստանում 6 ամիս ապրած-չապրածներին իրար հակադրելուն, ռուսաստանաբնակ (կամ այնտեղ ուղղակի աշխատող) ՀՀ քաղաքացիների դեմ ատելություն ու թշնամանք քարոզելուն:

Եվ, այո, Փաշինյանը և նրա ՔՊ-ն ոչ մի կերպ չեն անցնելու պետության խնդիրների վրա կենտրոնանալուն: Նա, որ երկրի գյուղատնտեսությունը, տնտեսությունը, հարյուր հազարավոր մարդկանց դրել է սոցիալտնտեսական լրջագույն վտանգների առաջ, իր «երկրի գլխավոր խնդիր է հռչակում ընդդիմադիր լիդերներին կալանավորելը, բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելը, ջախջախելը, մի խոսքով՝ երկիրն անկայունության և ցնցումների հորձանուտ մղելը: Դեռ մի բան էլ կոչ է անում հեղափոխության, այսինքն՝ հրահրում է անկայունություն, բախումներ:

Կա տեսակետ, որ Փաշինյանին «ընտրական սորտավորումը» պետք է, որպեսզի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն Ալիևի ցանկացած ձևով կարողանա անցկացնել: Դա համոզիչ կարող էր թվալ, սակայն եթե ունես մի ԿԸՀ, որը գրիչի կամ ձեռքի շարժումով կարող է միանգամից 60 հազար օրինական քվե ոչնչացնել, ապա հազիվ թե նման ձևականությունների ետևից ընկնելու կարիք լինի: Մյուս կողմից էլ՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մտածում է, թե՝ «լավ, էլ ի՞նչ անեմ, որ մարդիկ ելնեն փողոց, որ... հոգիս փառավորվի...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Սառցադաշտագետները առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան վրա գտնվող սառցադաշտը Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր ՊԵԿ-ի թիմը իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում՝ չեմպիոն 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով Տաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է» Պենտագոնը հաստատել է զինամթերքի արտադրության արագացման պահանջը Մասնագետի կարծիքը. Կարո՞ղ է ԵՄ շուկան ավելի լավ լինել Հայաստանի համար, քան ռուսականըՄեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ. Արփինե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Երևանում․ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում «Երևանյան պայծառատեսը». Փաշինյանը խնդիրը գտել է ոչ թե Հայաստանում, այլ ԵԱՏՄ-ումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են Ռուսաստանի դեմ. Կովկասում աշխարհաքաղաքականության արդյունքներըԿոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են
Ամենադիտված