Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Գոմելից Գելենջիկ մեկնող մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին։ Խմբին ուղեկցող կինը զոհվել է, իսկ վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել են, ըստ Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկի։
«Ուկրաինացի ահաբեկիչները հարձակվել են Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, որը Գելենջիկ էր մեկնում հանգստանալու», – գրել է Կովալչուկը իր Telegram ալիքում։
Բոլոր վիրավորները արագ տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Մնացած ուղևորները շուտով կվերադառնան տուն։