Վթար է․ ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 11-ին ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Պ.Տիչինայի, 80-207/8 Տների, Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: