7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑնցումներից հետո Ինդոնեզիայում և Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում, իսկ Ֆիլիպինների իշխանությունները սկսել են տարհանել բնակիչներին:
SMARTNEWS.KZ-ի տվյալներով՝ Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են Մինդանաո շրջանում: Էպիկենտրոնը գտնվել է Ջեներալ Սանտոս քաղաքի ափերի մոտ՝ Սարանգանի նահանգում, որը գտնվում է համանուն կղզու հարավում: Երկրաշարժից հետո ցունամիի մասին նախազգուշացումներ են տրվել ոչ միայն Ֆիլիպիններում, այլև հարևան Ինդոնեզիայում և Ճապոնիայում: