ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա, և ընտրություններից հետո դա տեղի կունենա: Նման հայտարարություն է արել Հայաստանի ԱԳ նախարարը՝ խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, փոխանցում է Sputnik Արմենիան:
Արարատ Միրզոյանը նաև լրագրողներին հայտնել է, որ տեսել են Ռուսաստանից հնչած բոլոր հայտարարություններն ու կիրառված սահմանափակումները, և դրանք ակամայից կարելի է կապել ընտրական գործընթացի հետ, սակայն ընդգծել է, որ «միջպետական հարաբերություններում ամեն ինչ էլ պատահում է»։