Սարի թաղում «Վոլգա»-ն բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ժողովրդին հայտնի Սարի թաղի կալցևոյում «Վոլգա 21» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդն ու վիրավորը ամուսիններ են։