Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ մշակութային և հումանիտար հարաբերությունների վերագործարկումը մոտ ապագայում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մոսկվան ընդհանուր առմամբ հանձնառու է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ողջ շրջանակի հետևողական զարգացմանը։ Սա մեր երկրների ժողովուրդների շահերից է բխում»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։