Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Արդյունքում՝ վերջինիս վարտիքի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Քաղաքացին ձերբակալվել է: