Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ը մայիսի 28-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից պարզվել է, որ «Honda»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ա.-ն, «Opel»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Քաջիկ Մ.-ն։
Վթարի հետևանքով Հովսեփ Ա.-ն, նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Հ.-ն և «Opel»-ի վարորդ Քաջիկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Աբրահամ Զ.-ն, 55-ամյա Գայանե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը «Ապարան», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Գայանե Զ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։