Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարան վերացրել է առևտրային սահմանափակումները Երևանի հետ պաշտոնապես թույլ տալով, որ Հայաստանը պաշտոնապես ընդգրկվի որպես երկկողմ բեռների վերջնական նշանակման վայր և ծագման երկիր, գրում է dw.com–ը։ Այս լուրը, որն արդեն հավանություն է ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից, Հայաստանում ընդունվել է որպես ուղիղ առևտրային կապեր հաստատելու քայլ։ Սակայն դեռևս խոսք չկա սահմանի իրական բացման մասին. ապրանքների ֆիզիկական տարանցումը կշարունակվի իրականացվել հարևան Վրաստանի միջով։ Այս որոշումը նաև չի վկայում Անկարայի դիրքորոշման մեղմացման մասին, որը շարունակում է միանշանակ կապել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

Մայիսի 13-ին Թուրքիայի հետ բանակցությունների հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ և խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է հայտարարել Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ընթացակարգային խոչընդոտների վերացման մասին այն անվանելով «լավ լուր գործարարների համար»։ Նրա խոսքով առևտուրն այժմ դարձել է ուղիղ մաքսային առումով՝ առանց երրորդ երկրներում փաստաթղթերը վերագրանցելու անհրաժեշտության։ Նախկինում թուրքական օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանին ընդգրկվել որպես նշանակման երկիր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն բացատրել է այս կարգավորումը։ Նա բացատրեց, որ Թուրքիայից ապրանքները նախ փաստաթղթավորվում էին երրորդ երկիր արտահանման համար, և միայն այնտեղից, վերագրանցումից հետո, դրանք ուղարկվում էին Հայաստան։ Սակայն այժմ հայ ստացողները կարող են ուղղակիորեն նշվել մաքսային հայտարարագրերում։ Վրաստանում նախկինում գործող տարանցիկ մաքսային ձևակերպումների համակարգը, ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դրել բիզնեսների վրա, ինչը հանգեցրել է հայ սպառողների համար գների բարձրացման։ «Այս մեխանիզմն այլևս չի կիրառվի», - ասաց նախարարը նշելով, որ սահմանը դեռևս ֆիզիկապես փակ է, և տարանցումը կշարունակվի Վրաստանի տարածքով։ Մաքսային առումով, նա բացատրել է, որ Թուրքիայից Հայաստան ներմուծումը «կկատարվի ուղիղ»։ «Սա պետք է հանգեցնի գների նվազման», - ընդգծել է նախարարը վստահություն հայտնելով, որ նաև սահմանը ապագայում կբացվի ապրանքների ֆիզիկական տեղաշարժի համար։

Չնայած պաշտոնական կառույցներից ստացված դրական ազդանշաններին, փորձագետները կոչ են անում իրավիճակը դիտարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պրիզմայով։ Անկարայի այս քայլը գործնականում Ադրբեջանի վերջին մարտավարության հայելային արտացոլումն է, որը ևս օրինականացրել է «ուղիղ» առևտրային հարաբերությունները Երևանի հետ պահպանելով ֆիզիկական լոգիստիկան Վրաստանի տարածքով, առանց Հայաստանի հետ սահմանը ուղղակիորեն բացելու։ Քաղաքագետ և «Armenian Council» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ քաղաքական առաջընթաց դեռևս տեղի չի ունեցել։ «Ըստ էության, Թուրքիան կրկին համաժամեցրել է իր գործողությունները Ադրբեջանի հետ։ Բաքուն սկսել է երկկողմ առևտուրը Հայաստանի հետ երրորդ երկրի միջոցով ուղիղ փաստաթղթավորմամբ, և Անկարան պարզապես կատարել է նույն թղթաբանությունը։ Քաղաքական առումով փոփոխություններ չեն եղել։ Թուրքիան հետևում է Ադրբեջանի օրինակին և, իմ կարծիքով, չի շտապի առաջ շարժվել սպասելով Բաքվից ազդանշաններին», - dw.com-ին տված հարցազրույցում բացատրել է փորձագետը։ Սա, նրա կարծիքով, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի համար թուրքական ուղղությունը ինքնավար չէ, այլ կապված է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ։

Նույնիսկ փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը, թեկուզ անուղղակի, չի դադարել։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականին Հայաստան ներմուծված թուրքական ապրանքների ծավալը կազմել է 336 միլիոն դոլար, մինչդեռ հայկական արտահանումը դեպի  թուրքական շուկա աննշան է՝ ընդամենը 0.4 միլիոն դոլար։ Հայ-թուրքական սահմանի լրիվ բացումը (եթե լինի և երբ դա տեղի ունենա) Հայաստանում կարևոր է համարվում ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այս առումով, 90 միլիոնանոց թուրքական շուկան որոշների կողմից դիտվում է որպես երկրի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հնարավորություն նվազեցնելով  կախվածությունը ռուսական շուկայից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին այդ կախվածության մասին ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ մեջբերելով Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների տարեկան ծավալի տվյալները։ Սակայն փորձագետները կասկածում են, որ թուրքական շուկան կարող է դառնալ ռուսականի լիարժեք այլընտրանք։ Ըստ տնտեսագետ և Ամբերդ հետազոտական կենտրոնի գիտաշխատող Աննա Փախլյանի հայկական արտահանման կառուցվածքում չկան մրցունակ ապրանքներ, որոնք Թուրքիան չի կարող արտադրել, կամ էլ աճեցնել: «Քանի որ երկու երկրներն էլ ունեն նմանատիպ կլիմայական պայմաններ, նրանց գյուղատնտեսական արտադրանքի տեսականին մեծամասամբ նույնն է», - dw.com-ին ասել է հայ-թուրքական առևտրային հարաբերություններն ուսումնասիրող Փահլյանը։ Բացի դա նա որպես լուրջ խոչընդոտ նշել է կանխատեսելի իրավական շրջանակի և խաղի հստակ կանոնների բացակայությունը։
Հիշեցնելով, որ երբ Հայաստանը միացավ ԱՀԿ-ին, Թուրքիան պաշտոնական վերապահում արեց հրաժարվելով կազմակերպության կանոնները կիրառել Երևանի նկատմամբ, տնտեսագետը նշել է, որ դա Անկարային ազատություն է տալիս կամայականորեն մաքսային տուրքեր սահմանելու համար։ «Թուրքիան կարող է ցանկացած պահի բացարձակապես կամայականորեն մտցնել առևտրային արգելքներ կամ սահմանել ցանկացած չափի տուրքեր», - բացատրել է Փահլյանը։

Այս տնտեսական հավասարման մեջ, ըստ նրա գնահատականների, նույնիսկ ամենաօպտիմալիստական սցենարի դեպքում Հայաստանը կբախվի Թուրքիայի հետ առևտրի «վրացական մոդելի», որտեղ թուրքական ներմուծումը կկազմի առևտրի ծավալի մոտավորապես 90%-ը, և միայն 10%-ը կլինի արտահանում։ «Պատահական չէ, որ Թուրքիայի ավանդական հետաքրքրությունը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակվում է կաշվի և մորթու հումքով՝ կոշիկի արտադրության համար», - եզրափակել է տնտեսագետ Փահլյանը։

Հայաստանում շատերն այժմ մտածում են, թե արդյո՞ք Անկարայի ներկայիս որոշումը սահմանի վերջնական բացման նախանշան է, թե՞ պարզապես մարտավարական դիվանագիտական ժեստ։ Հայ քաղաքագետ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանը կողմ է վերջինին։ Նա Թուրքիայի որոշումը համարում է «կոսմետիկ քայլ», որը նպատակ ունի ցույց տալ «առաջին հերթին արտաքին խաղացողների համար» գործընթացի գոյությունը։ «Վերջին երկու տարիների ընթացքում նախնական պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հիմնական համաձայնությունները (օրինակ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար) չեն իրականացվել։ Սա ավելի շատ PR հնարք է առաջընթացը մոդելավորելու համար, արդյո՞ք անխուսափելիորեն կհետևի սահմանի բացումը. այս հարցերը ուղղակիորեն կապված չեն», - dw.com-ին տված հարցազրույցում նշել է Խառատյանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
Ամենադիտված