Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Ըստ գործակալության՝ որոշումը կայացվել է հատուկ աշխատանքային խմբի քննարկումից հետո, որը կողմ է քվեարկել բնակչության համար ինտերնետի հասանելիությունը վերականգնելուն։
Իրանում միջազգային ինտերնետը արգելափակվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։ Դրանից հետո երկրի շուրջ 90 միլիոն բնակիչներին հասանելի էր միայն, այսպես կոչված, «ազգային ինտերնետը»՝ պետականորեն թույլատրված կայքերով։