Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենիա՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։

1918-  Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք ուղղություններում՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել։

1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։

1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։

1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։

1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։

1968-ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։

2001- Երևանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը: 

2002- Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները ստեղծել են Հայաստանի Նորացված կոմունիստական կուսակցությանը (ՀՆԿԿ):

2003- տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որի արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Ուստի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ՝ ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։

2005 -Բաքվից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի անվան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը: 

 2007-Երևանի «Զվարթնոց» օդակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:

2018- Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:

 -վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

2019-Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել, ի թիվս այլ հարցերի քննարկել  Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։

2023- Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5493 մ․թ․ա․-համաձայն կրոնական պատկերացումների սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։

1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։

1579-Իվան Գրոզնին նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։

1592-Իմդժինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոննէ ամրոցները։

1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։

1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսի մշակի ԱՄՆ-ի սահմանադրությունը։

1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմերան։

1869-բացվել է Վիենայի օպերայի շենքը։

1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։

1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։

1895-Օսկար Ուայդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար, որն է կապը տղամարդու հետ։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։

1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։

1957-բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը՝ «Ուկրաինան»։

1963-աֆրիկական երկրների Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է Աֆրիկական միության կազմակերպությունը։

1971-ծնվել է ռուս երգչուհի, Ալլա Պուգաչովայի դուստր Կրիստինա Օրբակայտեն։

2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։

2009-տեղի է ունեցել ենթադրվող ատոմային պայթյուն Հյուսիսային Կորեայում։

2014-վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։

2020 —ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը ամբողջ երկրով մեկ բերել է հակառասիստական անկարգությունների և ցույցերի:

Կ․ Խաչիկյան

Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ
Ամենադիտված