Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) Ստարոբելսկ քաղաքում քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է տասի։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Փրկարարներն ամբողջ գիշեր քանդում էին Ստարոբելսկի փլատակները։ Ցավոք, հույսերը չարդարացան․ զոհերի թիվը հասավ 10-ի»,- գրել է նահանգապետը «Մաքս» հարթակում։
Պասեչնիկի խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը 48 է։ Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են մնացած լինել քոլեջի ևս 11 ուսանողներ․ «Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։
«Ժամանակավոր տեղավորման կետում շարունակում են աշխատել հոգեբաններն ու բժիշկները, ծնողներին ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն։ Ընդհանուր դժբախտության շուրջ բոլորը միավորվել են։ Օգնության են միացել կամավորները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հանրապետության անտարբեր չմնացած բնակիչները»,- գրել է նահանգապետը։