Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն իր «Պառակտման մակարդակը բարձր է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը պարտավորեցնում է պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, բայց Նիկոլ Փաշինյանը, կարծես, պարբերաբար մոռանում է դա, svpressa.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ և «Ազգի ժառանգություն» ՀԿ-ի հիմնադիր Ելենա Շտուլմանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը Արևմտյան Եվրոպա չէ, այլ Հարավային Կովկաս, որտեղ անվտանգությունը որոշվում է ոչ թե ժողովրդավարության հռչակագրերով, այլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարդ հավասարակշռությամբ: Խնդիրն այն է, որ Բրյուսելը, Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը հեռու են, իսկ Մոսկվան, Անկարան, Բաքուն և Թեհրանը՝ շատ մոտ, և եթե արտաքին քաղաքականությունը վերածվի ոչ թե հավասարակշռության, այլ հուզական աշխարհաքաղաքական շրջադարձի, ապա երկիրը ռիսկի է դիմում կորցնել իր սեփական ինքնիշխանությունը: «Այո, Հայաստանը կարող է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր: Սակայն նպատակը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով Արևմուտքի մաս դառնալը, այլ սեփական ինքնությունը պահպանելը՝ որպես պետություն չափազանց բարդ տարածաշրջանում: Հակառակ դեպքում, երկիրը ռիսկի է դիմում դառնալ ոչ թե «կովկասյան Եվրոպա», այլ բուֆերային գոտի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, որտեղ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն առաջ են մղում իրենց քաղաքական շահերը: Վերջին տարիների պատմությունն արդեն ցույց է տվել, որ խոշոր խաղացողների միջև աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ դարձող պետությունները չափազանց բարձր գին են վճարում», - բացատրել է Շտուլմանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար շատ ավելի արդյունավետ է շփվել հայ հասարակության կրթված հատվածի հետ, այլ ոչ թե ճնշում գործադրել, քանի որ որոշիչ գործոնը հայ հասարակության դիրքորոշումն է ընտրված քաղաքական ուղու վերաբերյալ: «Ինչպես հիշում ենք, Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականին, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ալիքի վրա։ Կարևոր է նաև հասկանալ, որ նա երբեք հին հայկական էլիտայի ոգով դասական ռուսամետ առաջնորդ չի եղել», - նշել է Շտուլմանը՝ հավելելով, որ այսօր հայ հասարակության մի մասն իսկապես կարծում է, որ Հայաստանը չափազանց երկար է գոյատևել Ռուսաստանից կախվածության մոդելում։ Եվ հիմա երկրում չափազանց բարձր ներքին պառակտման մակարդակ է։ Ոմանք Փաշինյանին համարում են Մոսկվայի հետ ավանդական դաշինքի փլուզիչ և երկրի անվտանգության համակարգին սպառնացող անձ։ Մյուսները նրան համարում են արդիականացման, բարեփոխումների և քաղաքական ու արտաքին քաղաքական մեկուսացումից դուրս գալու միակ հնարավորություն։ «Եվ այս մոտեցումներից մեկը, վերջնականապես գերակշռելով հայ հասարակության մեջ, կորոշի ոչ միայն Երևանի ապագա ընթացքը, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի ընդհանուր կայունությունը։ Հետևաբար, ազդեցությունը պահպանելու համար «մեր ռուսական արջի» համար շատ ավելի արդյունավետ է մի քանի զգույշ շարժում կատարել իր մեծ, ուժեղ թաթով, քան սպառնալից մռնչալ», - եզրափակել է Շտուլմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված