Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Hyundai Santa FE» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է, որպեսզի հայտնաբերեն վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան ու վարորդին։