Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ պատիվ է, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել». դիրիժոր Էդուարդ Թոփչյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։ Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ծրագրում հնչել են Ալեքսեյ Շորի, Նիկոլո Պագանինիի, Անտոն Բրուքների ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել մեծահամբավ ջութակահար Ռոման Կիմը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշեց, որ հիանալի, գեղեցիկ մրցույթ-փառատոն է՝ հրաշալի արտիստներով։ «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է, և մեծ պատիվ է, որ մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել։ Ուրախ եմ մեր համագործակցության համար, ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում։ Դրա արդյունքն այն է լինելու, որ մենք պետք է կարողանանք համատեղ լավ բաների հասնել։ Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ։ Միասին ամեն ինչ ավելի հեշտ է լինում»,- ասաց Էդուարդ Թոփչյանը՝ ավելացնելով, որ ինչպես բոլոր մրցույթներից, այնպես էլ «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում է նոր տաղանդների բացահայտում։

Ջութակահար Ռոման Կիմն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ հայ հեղինակների ստեղծագործություններ չի կատարել, բայց շատ լավ ծանոթ է Խաչատրյանի արվեսին և հույս է հայտնում, որ մի օր կներկայացնի նրա Ջութակի կոնցերտը։ «Այսօր կատարել եմ Պագանինիի կոնցերտը։ Պագանինին շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Իմ կուռքն է, պաշտում եմ նրան մանկուց։ Նրա երաժշտությունը շատ վիրտուոզ է, բեմական»,- ասում է ջութակահարը։

«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում են «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։ 

 

«Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ամենադիտված