Պրեմիեր լիգա. Չելսին լոնդոնյան դերբիում հաղթեց Տոտենհեմին
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» 2-1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։
«Ազնվականների» կազմում հանդիպման 18-րդ րոպեին հաշիվը բացեց Էնցո Ֆերնանդեսը, իսկ 67-րդ րոպեին Անդրեյ Սանտոսը կրկնապատկեց այն: Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 74-րդ րոպեին՝ Ռիշարլիսոնի խփած գնդակի շնորհիվ:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 52 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, մինչդեռ «Տոտենհեմը» 38 միավորով մնաց 17-րդ տեղում: