Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փողոց 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի, Ավանգարդ 1-ին, 2-րդ, 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների և Սարյան 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 19-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Արագածի, Կողբի, Մայիսի 9-ի, Ղարիբջանյանի, Դոդոխյանի, Նիզամի, Մանթաշյան,, Կատովսկու Պատկանյանի, Մուսաելյանի, Օդեսայի, Արտաշեսյան Պողոտայի ջրամատակարարումը: