Ազդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը պետք է նայի Ուկրաինային, որպեսի տեսնի իր ապագայի հեռանկարները «դեմոկրատական Եվրոպայի» շրջանակներում։ politnavigator.news-ի թղթակցի հաղորդմամբ փախստական լրագրող և Ռուսաստանում ազդեցության գործակալ հայտարարված Յուլիա Լատինինան է այդ մասին հայտարարել իր տեսաբլոգում։
«Ամենապարզ բանն այն է, որ Փաշինյանը կարող է նայել, թե ինչպես է Եվրոպան, այսպես ասած, պաշտպանում Ուկրաինան (իրականում, օգտագործում է նրան), և մտածի, թե արդյո՞ք ցանկանում է, որ իրեն էլ այդպես օգտագործեն։ Որովհետև Զելենսկին, իմ կարծիքով, Եվրոպայի հետ նրա փոխազդեցության ձևը հենց այն ձևը չէ, որը մենք պետք է ձգտենք...Սակայն նկատի ունեցեք, որ ինչպես Զելենսկու դեպքում, և նույնիսկ ավելին, ԵՄ պաշտոնյաները Փաշինյանին միայն խոստումներ տվեցին։ Այդ գագաթնաժողովից հետո Հայաստանը բացարձակապես ոչինչ չստացավ։ Նա չստացավ ԵՄ-ին միանալու առաջարկ, չստացավ որևէ ուղղակի ֆինանսավորում, բայց ստացավ այնպիսի անորոշ խոստումներ, ինչպիսիք են «մենք ձեզ ինչ-որ բան կտանք»։ Նույնիսկ չստացավ անվիզա ռեժիմ Հայաստանի և ԵՄ-ի միջև...», - նշել է նա։
«Եվ ԵՄ-ի, մասնավորապես ավելի հին երկրների և նրա ծայրամասերի միջև փոխգործակցության մեխանիզմն է վերջերս բավականին պարզ դարձել. եվրոպացի պաշտոնյաները տարբեր պահանջներ են ներկայացնում։ Ի դեպ, դա սովորաբար ներառում է ատոմակայանները ոչնչացնելու պահանջը... Եվ բացի այդ, Հայաստանը դեռևս գազ է ստանում Ռուսաստանից, և ոչ շատ բարձր գներով։ Այսպիսով, թե ինչ է պատահում նման ծայրամասային երկրի հետ, որը ներքաշվում է ԵՄ ուղեծիր՝ բավականին պարզ է։ Ամեն ինչի գները կտրուկ աճում են, նրա սեփական արդյունաբերությունը մահանում է, իսկ բնակիչները գաղթում են ԵՄ և սկսում են այնտեղ աշխատել», - եզրափակել է Լատինինան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am