Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական պայքարի սրացմանը զուգահեռ ավելի տեսանելի է դառնում մեկ օրինաչափություն՝ որքան բարձրանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հնարավորությունները առաջիկա ընտրություններում, այնքան ուժեղանում է ճնշումը նրա թիմի նկատմամբ։ Վերջին ամիսներին կուսակցության գործունեության շուրջ ձևավորված մթնոլորտը ցույց է տալիս, որ իշխանությունները «Ուժեղ Հայաստանը» դիտարկում են որպես իրական քաղաքական մրցակից։

Կուսակցության յուրաքանչյուր քաղաքական քայլ՝ մամուլի ասուլիս, հանրահավաք, մարզային հանդիպում կամ առաջնորդ Սամվել Կարապետյանի ելույթ, ուղեկցվում է տարբեր ճնշումներով ու տեղեկատվական հարձակումներով։ Խուզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ, տարբեր մեղադրանքների շրջանակում ապացույցների որոնումներ՝ այս ամենը, ըստ քաղաքական դիտորդների, մեկ նպատակ ունի՝ թուլացնել «Ուժեղ Հայաստանի» դիրքերը և մարգինալացնել քաղաքական ուժին։

Սակայն ստեղծված իրավիճակը նաև հակառակ ազդեցությունն է ունենում։ Քաղաքական շրջանակներում ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ նման ճնշումները միայն մեծացնում են հասարակության հետաքրքրությունն ու համակրանքը կուսակցության նկատմամբ։ Շատերի համոզմամբ՝ եթե իշխանությունը նման ծավալի ռեսուրս է օգտագործում ընդդիմադիր ուժի դեմ, նշանակում է այն արդեն ընկալվում է որպես լուրջ սպառնալիք գործող իշխանության համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական պայքարում փորձում է հանդես գալ առավել հավասարակշռված դիրքերից՝ շեշտադրելով ոչ թե միայն քաղաքական հակադրությունը, այլ մարդկանց առօրյա խնդիրների լուծման հստակ ծրագրերը։ Կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են սոցիալական ծանր վիճակի, աղքատության, աշխատատեղերի, բնակարանային խնդիրների, առողջապահության և տնտեսական զարգացման մասին՝ ներկայացնելով իրենց առաջարկած լուծումները։

Սամվել Կարապետյանի քաղաքական կերպարի շուրջ քննարկումները ևս գնալով ակտիվանում են։ Վերլուծաբանների մի մասի կարծիքով՝ նա արդեն դիտարկվում է ոչ միայն որպես խոշոր գործարար կամ հասարակական գործիչ, այլ նաև որպես վարչապետի պաշտոնի իրական հավակնորդ։ Կարապետյանն ինքն էլ հայտարարել էր, որ լիովին գիտակցում է Հայաստանի վարչապետի պաշտոնի բարդությունն ու պատասխանատվությունը, սակայն վստահ է իր կարողությունների վրա։ Նրա հայտարարությունները, քաղաքական շրջանակների կարծիքով, վկայում են, որ նա պատրաստ է ամբողջությամբ նվիրվել պետական կառավարման գործին։

Նախընտրական գործընթացների խորացմանը զուգահեռ ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստանը» այլևս չի դիտարկվում որպես սովորական ընդդիմադիր ուժ։ Այն արդեն ձևավորվում է որպես քաղաքական իրական կենտրոն, որն ունի կազմակերպված թիմ, աճող աջակցություն և գործող իշխանության համար լուրջ մրցակցային ներուժ։

Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ» Պարտության հոտը. «Փաստ»Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին. «Հրապարակ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը
Ամենադիտված