Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

21-րդ դարի միջազգային հարաբերությունների կառուցվածքն իր առանցքային ուղղությամբ ձևավորվում է երկու գերտերության՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև խորացող մրցակցության, փոխադարձ կախվածության, տեխնոլոգիական դիմակայության և, միաժամանակ, հարկադրված համագործակցության ազդեցության ներքո։

Ամերիկա-չինական հարաբերությունները ներկայում միաժամանակ ներառում են առևտրային պատերազմ, տեխնոլոգիական մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար, ռազմավարական զսպում, ինչպես նաև տնտեսական այնպիսի փոխկախվածություն, որը թույլ չի տալիս հարաբերությունների լիարժեք խզում։ Աշխարհի ֆինանսական համակարգը, միջազգային առևտրի շղթաները, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, էներգետիկ շուկաները, ռազմական հավասարակշռությունը և անգամ գլոբալ ինստիտուտների ճակատագիրը մեծապես պայմանավորված են այս երկու ուժային կենտրոնների հարաբերությունների ընթացքով։

Վերջին տարիներին հատկապես ակնհայտ դարձավ, որ աշխարհը աստիճանաբար անցնում է միաբևեռ համակարգից դեպի բազմաբևեռության մի մոդել, որտեղ Չինաստանին՝ որպես ուժային կենտրոն, առանցքային դեր է վերապահված, և այն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և ռազմավարական իմաստով կարող է վերափոխել համաշխարհային ուժային բալանսը։

Այդ գործընթացը սկսվել է դեռևս 1990ականների վերջից, երբ Պեկինը, օգտվելով գլոբալացման տրամաբանությունից, վերածվեց արտադրական կենտրոնի, սակայն 2010ական թվականներից հետո արդեն պարզ դարձավ, որ չինական վերելքը պարզապես տնտեսական երևույթ չէ։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո Պեկինը սկսեց բացահայտորեն խոսել «չինական վերածննդի» և աշխարհակարգի վերափոխման մասին՝ փորձելով ստեղծել արևմտյան համակարգին այլընտրանքային տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային հարթակներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի ստեղծումը, յուանի միջազգայնացման փորձերը, ինչպես նաև ռազմական ներկայության ընդլայնումը Հարավչինական ծովում դարձան այդ ռազմավարության հիմնական բաղադրիչները։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում աճում էր այն ընկալումը, որ երկար տարիներ շարունակվող տնտեսական համագործակցությունը ոչ թե ինտեգրել է Չինաստանը արևմտյան համակարգի մեջ, այլ հակառակը՝ ստեղծել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակցին։ Այդ ընկալումը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ ամերիկյան արդյունաբերական շրջաններում սկսեցին փակվել հազարավոր արտադրություններ, իսկ տեխնոլոգիական ոլորտում չինական ընկերությունները սկսեցին լրջորեն մրցակցել ամերիկյան հսկաների հետ։ Հենց այդ փուլում ամերիկյան քաղաքական էլիտայի ներսում ձևավորվեց երկկուսակցական կոնսենսուս, որ Չինաստանի վերելքը պետք է զսպել։ Սակայն այդ քաղաքականությունը առավել կոշտ և բացահայտ ձև ստացավ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Թրամփի վարչակազմը, ըստ էության, կտրուկ փոխեց ԱՄՆ-ի արտաքին տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ հայտարարելով, որ նախկին ազատ առևտրային մոտեցումները վնասել են ամերիկյան տնտեսությանը և թույլ տվել Չինաստանին ուժեղանալ ամերիկյան շուկայի հաշվին։ Սկսվեց լայնածավալ մաքսատուրքային պատերազմ, որի շրջանակներում միլիարդավոր դոլարների չինական ապրանքների նկատմամբ սահմանվեցին բարձր մաքսատուրքեր։ Պեկինն իր հերթին պատասխան քայլերի դիմեց, և աշխարհը փաստացի ականատես եղավ գլոբալ տնտեսության երկու խոշոր շարժիչ ուժերի միջև տնտեսական դիմակայության։ Սակայն այդ հակամարտությունը մյուս կողմից էլ դուրս է եկել առևտրային ճնշումների շրջանակներից և վերածվել տեխնոլոգիական ու ռազմավարական պատերազմի։ Ամերիկյան իշխանություններն, ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի օրոք, սահմանափակեցին չինական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ամերիկյան շուկա, փորձեցին խոչընդոտել չիպերի և արհեստական բանականության ոլորտում չինական առաջընթացը, իսկ Չինաստանը սկսեց արագացնել տեխնոլոգիական ինքնաբավության հասնելուն ուղղված քայլերը։

Այս համատեքստում Թրամփի՝ Պեկին կատարած այցը դարձավ ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարևոր փուլ, այլև ամբողջ միջազգային համակարգի համար խորհրդանշական իրադարձություն։ Այցը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկու պետությունները փորձում էին միաժամանակ և՛ խուսափել բացահայտ բախումից, և՛ առավելություն ստանալ միմյանցից։ Պեկինը փորձեց ներկայացնել Չինաստանը որպես կայունության և գլոբալ տնտեսական համագործակցության պաշտպան, մինչդեռ Թրամփը ձգտում էր ցույց տալ, որ կարող է ամերիկյան շահերը պաշտպանել առավել կոշտ մեթոդներով։ Այցի ընթացքում կնքվեցին բազմամիլիարդանոց տնտեսական համաձայնություններ, քննարկվեցին առևտրային անհավասարակշռության խնդիրները, ինչպես նաև անվտանգության հարցերը՝ սկսած Թայվանի հարցից մինչև Իրանի միջուկային ծրագրի թեմա։

Սակայն իրական քաղաքական իմաստով այցի հիմնական արդյունքը ոչ այնքան կոնկրետ պայմանավորվածություններն էին, որքան այն, որ երկու կողն էլ փորձեց ժամանակ շահել և կառավարելի պահել մրցակցությունը։ Պեկինի համար չափազանց կարևոր էր կանխել այնպիսի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ը կփորձեր ձևավորել լայն հակաչինական դաշինք՝ ներառելով Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնի համար կարևոր էր ցույց տալ, որ ԱՄՆ-ը դեռևս ունակ է վերահսկել համաշխարհային գործընթացները և սահմանել միջազգային տնտեսական խաղի կանոնները։ Թրամփի այցը նաև ցույց տվեց, որ ամերիկյան վարչակազմը, չնայած կոշտ հռետորաբանությանը, չէր ցանկանում հարաբերությունների լիարժեք խզում, քանի որ երկու տնտեսությունների փոխկախվածությունը չափազանց խորն է։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունն առաջին հերթին արտահայտվում է աշխարհաքաղաքական բևեռացման խորացմամբ։ Շատ պետություններ հայտնվում են բարդ ընտրության առաջ՝ փորձելով միաժամանակ պահպանել հարաբերությունները և՛ Վաշինգտոնի, և՛ Պեկինի հետ։ Այդ երևույթը հատկապես ակնհայտ է Եվրոպական միության պարագայում, որտեղ մի կողմից՝ կա ամերիկյան անվտանգության համակարգից կախվածություն, մյուս կողմից՝ չինական շուկայի և ներդրումների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն։

Եվրոպական երկրները հաճախ փորձում են վարել հավասարակշռված քաղաքականություն, սակայն տեխնոլոգիական և ռազմավարական ոլորտներում աստիճանաբար մեծանում է ճնշումը կողմնորոշվելու ուղղությամբ։ Ամերիկա-չինական մրցակցությունը նաև արմատապես փոխում է համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Արտադրական շղթաները մասամբ վերադասավորվում են, խոշոր ընկերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից, իսկ Չինաստանը ձգտում է ներքին շուկայի և սեփական տեխնոլոգիական բազայի ամրապնդման միջոցով դիմակայել արևմտյան սահմանափակումներին։ Արդյունքում ձևավորվում է տնտեսական մասնատման վտանգ, որտեղ աշխարհը կարող է բաժանվել մրցակցող տեխնոլոգիական և ֆինանսական համակարգերի։

Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ մրցակցության հետ մեկտեղ գոյություն ունի նաև համագործակցության անհրաժեշտություն։ Կլիմայական փոփոխությունները, համաշխարհային ֆինանսական կայունությունը, համաճարակների դեմ պայքարը և միջուկային զենքի տարածման կանխումը այն ոլորտներն են, որտեղ առանց ամերիկաչինական համագործակցության դժվար է պատկերացնել արդյունավետ լուծումներ։ Հենց այդ պատճառով երկու պետություններն էլ, նույնիսկ ամենակոշտ դիմակայության պայմաններում, պահպանում են հաղորդակցության ուղիները։

Ապագայի տեսանկյունից աշխարհը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ապրել երկարատև ամերիկա-չինական մրցակցության պայմաններում, սակայն այդ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, չի կրկնի դասական Սառը պատերազմի մոդելը։ Երկու տնտեսությունները չափազանց փոխկապակցված են, իսկ գլոբալ համակարգը՝ չափազանց ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի լիարժեք բաժանում։ Ավելի հավանական է, որ աշխարհը կմտնի վերահսկվող մրցակցության դարաշրջան, որտեղ որոշ ոլորտներում կշարունակվի սուր դիմակայությունը, իսկ մյուսներում՝ հարկադրված համագործակցությունը։

Այս իրողությունը մեծ ազդեցություն կունենա նաև փոքր և միջին պետությունների վրա, որոնք ստիպված կլինեն առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարել։ Շատ երկրներ կփորձեն օգտվել երկու գերտերությունների մրցակցությունից՝ ստանալով ներդրումներ, տեխնոլոգիաներ կամ ռազմավարական աջակցություն։ Սակայն, միաժամանակ, կաճի ճնշումը ընտրություն կատարելու ուղղությամբ՝ հատկապես անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Սառցադաշտագետները առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան վրա գտնվող սառցադաշտը Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր ՊԵԿ-ի թիմը իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում՝ չեմպիոն 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով Տաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է» Պենտագոնը հաստատել է զինամթերքի արտադրության արագացման պահանջը Մասնագետի կարծիքը. Կարո՞ղ է ԵՄ շուկան ավելի լավ լինել Հայաստանի համար, քան ռուսականըՄեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ. Արփինե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Երևանում․ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենադիտված