Ճապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրա
ՖՈՏՈՃապոնիայում կիրակի՝ մայիսի 17-ին, 30-ամյա ռուսաստանցու վրա արջ է հարձակվել, հաղորդում է Tokyo Shimbun պարբերականը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել անտառային ճանապարհով արշավի ժամանակ։
Քաղաքային և այլ իշխանություններ արջին բռնելու համար թակարդներ են տեղադրել և զբոսաշրջիկներին կոչ են անում խուսափել այս շրջանի հետիոտնային երթուղիներից։
Տոկիոյի քաղաքային ոստիկանության վարչության Օմե ոստիկանական բաժանմունքի և քաղաքի վարչակազմի տվյալներով՝ 119 համարով զանգ է ստացվել արջի հարձակման մասին հաղորդմամբ։ Տղամարդը միայնակ քայլարշավ էր կատարում, երբ բախվել է արջին և ստացել ձեռքերի ու դեմքի վնասվածքներ։ Նա Տոկիոյի հրշեջ ծառայության ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղափոխման ընթացքում նա գիտակցության մեջ է եղել, սակայն նրա վնասվածքները համարվում են ծանր։
Քաղաքի բնակիչներն ու տեղական որսորդական միավորումները խուզարկել են շրջակայքը, սակայն չեն կարողացել գտնել արջին։ Տղամարդու մոտ չի եղել արջի մոտենալու մասին ազդարարող զանգակ։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ այս տարվա ապրիլից գրանցվել է արջերի նկատման 38 դեպք, ինչը ավելի շատ է, քան անցյալ տարի։ Արջերի հետ հանդիպումների մասին հաղորդումներ են ստացվել բնակելի թաղամասերի մերձակայքից և հետիոտնային արահետներից, իսկ այս ամսին քաղաքին նույնիսկ հաջողվել է բռնել մեկ արջի։