Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը որոշակի երթուղով կառավարելու մեխանիզմ, որը կներկայացվի մոտ ժամանակում։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին, փոխանցում է Reuters-ը։
Ազիզին հավելել է, որ այս համաձայնագրից կշահեն միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։
Նա հայտնել է, որ այս մեխանիզմի շրջանակում մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվի վճար։