Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իր բոլոր արտոնությունները։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ։ Բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում ենթարկեցնել Հայաստանը՝ հետևելով ԱՊՀ որոշ այլ անդամների օրինակին, և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը իր ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերների հետ», – լրագրողներին ասել է Լավրովը։