Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ոչ Ռուսաստանի օգտին է ընտրություն կատարել. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Թագավորության հետ, գրում է news.rambler.ru–ն: 


Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովը: Նաև տեղի է ունեցել  Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, իսկ ԵՄ-ն խոստացել է առաքելություն ուղարկել Հայաստանը «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանելու համար: Գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և այլոց հետ: Կողմերը ստորագրել են արձանագրություն Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման, ինչպես նաև Բուլղարիայի և Միացյալ Թագավորության հետ ռազմավարական գործընկերության մասին:

Փաշինյանը չի թաքցրել, որ «դեմ առ դեմ զրույց» է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Քաղաքագետ Յուրի Սվետովը ենթադրել է, որ այդ քննարկումը վերաբերել է Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու ժամկետներին։ «Նրանք ոչինչ չեն սովորել Թուրքիայի դասերից, որը ավելի քան 30 տարի կանգնած է ԵՄ նախասրահում և դեռևս չի կարողանում մտնել ներս։ Փաշինյանը պետք է գոնե հաշվի առնի այն, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրամիության հետ։ Ինչպե՞ս է նա միանալու ԵՄ–ի», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ «սենտիմենտալ» է։ Սվետովը շեշտել է, որ Մոսկվան հենվում է իրենց անցյալի համատեղ պատմության հիշողությունների վրա, այդ իսկ պատճառով նման «կատակները» դիտվում են քամհարանքով։ Այնուամենայնիվ, քաղաքագետը վստահ է, որ այդ զգացողությունը պետք է վերացվի, քանի որ Երևանը «դա ընկալում է այնպես, կարծես Ռուսաստանը ավելի շատ Հայաստանի կարիքն ունի, քան հակառակը»։

Փորձագետը կարծիք է հայտել, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Հայաստանին հետագա օգնություն տրամադրելուց։ Առաջին քայլը պետք է լինի «նրանց գրպանին հարվածելը» էներգակիրների գները եվրոպական մակարդակի բարձրացնելով։ «Բայց մենք շարունակում ենք նրանց գազ վաճառել 115 դոլարով, այդ պատճառով էլ նրանք այսպես են վարվում։ Հայաստանը ցանկանում է մինչև վերջ վայելել Եվրասիական տնտեսական համագործակցության օգուտները, և երբ նրանց ընդունեն ԵՄ, նրանք կհրաժարվեն մեզանից և կհեռանան։ Նրանք դաշնակիցներ չեն, այլ մակաբույծներ», - հայտարարել է Սվետովը։

Վոլոդիմիր Զելենսկին նույնպես այցելել է Երևան։ Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան, որը հայտնի է նաև որպես «Հարավային վահան», գտնվում է դրան շատ մոտ։ Տեսականորեն, Ռուսաստանի զինված ուժերը կարող էին նույն գործողությունը կատարել ուկրաինացի առաջնորդի դեմ, ինչ ամերիկացիները Վենեսուելայում։ Նրանք Կիևի ռեժիմի ղեկավարին «նահատակ» չդարձրին, բայց բազայի ապագան իրականում հարցականի տակ է։ «Մեզ դուրս են մղում, և մենք պետք է հասկանանք դա։ Մենք պետք է պատրաստվենք Շիրակում մեր բազայի փակմանը։ Մեծ Բրիտանիան դարավոր համագործակցության համաձայնագիր էր ստորագրեց Ուկրաինայի հետ, մենք ծիծաղում ենք, բայց Լոնդոնը Կիևին խոստացել է 120,000 անօդաչու թռչող սարք։ Նույնը կպատահի նաև Հայաստանի հետ։ Այս համաձայնագրերը ստորագրելով հայկական էլիտան իր երեխաներին կկրթի միայն Լոնդոնում։ Եվ այնտեղից կգան համապատասխան ճիշտ ուղեղ ունեցող մարդիկ», - կանխատեսել է Սվետովը։

Քաղաքագետ Յուրի Բոնդարենկոն էլ կարծում է, որ Ռուսաստանը պետք է ուրախ լինի, քանի որ երբեք շահ չի ստացել Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Եթե բազան մնա, դա կարող է չափազանց թանկ լինել Ռուսաստանի համար։ «Մեղմ ուժը բավականին նուրբ բան է։ Այն պետք է շատ հմտորեն կիրառվի։ Անխոհեմորեն փողով և բարեհաճություններով որոշներին ողողելը ոչ թե մեղմ ուժ է, այլ հիմարություն։ Դրա փոխարեն մենք պետք է խելացիորեն և երկարաժամկետ համագործակցենք մեզ հետաքրքրող երկրների և տարածաշրջանների երիտասարդության հետ։ Զարգացնենք հարաբերությունները մեզ հոգևոր մոտ մարդկանց հետ։ Դա շատ ավելի դժվար է, բայց ավելի խոստումնալից», - նշել է նա։

Քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն էլ նշել է, որ Ռուսաստանի մեղմ ուժը հետխորհրդային տարածքում ձախողվել է հիմնականում «կառուցվածքային պատճառներով», քանի որ շեշտը դրվել է սխալ բաների վրա: Տեղական էլիտաներին «գնելու» փորձերի փոխարեն, նրանք պետք է խթանեին Ռուսաստանի նկատմամբ լոյալ վերաբերմունք: Արևմուտքը ակտիվորեն է օգտագործում նման մեթոդներ, և Մոսկվան պետք է դրանք հարմարեցնի իրեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը
Ամենադիտված