Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան – ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու կոնկրետ մշակութային գործողությունների՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ստեղծարարությունը, ժառանգությունն ու նորարարությունը նպաստել հասարակական կայունության ամրապնդմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ խթանելով մարդկանց միջև կապերը։

Մշակույթի ոլորտի արձագանքը՝ ստեղծարար ու նորարար մոտեցումներով

Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ EUNIC Armenia մշակութային կլաստերի հետ համագործակցությամբ։ Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արվեստագետներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային գործընկերներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը մշակույթի ոլորտում արդյունավետ համագործակցության համար։ Նրա խոսքով՝ այս հարթակը կարևոր հնարավորություն է ոչ միայն երկկողմ համագործակցության տեսանելիությունն ապահովելու, այլև նոր գաղափարներ և թիրախներ ձևավորելու համար։ Նախարարը նշել է, որ վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր հնարավորություններ են բացում, և հատկապես մշակույթի ոլորտը պետք է այդ գործընթացներին արձագանքի ստեղծարար ու նորարար մոտեցումներով։ Նրա խոսքով՝ մշակույթի առաքելությունն է ձևակերպել անգամ առաջին հայացքից անհասանելի թվացող նպատակներ՝ համախմբելով հանրությանը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2023 թվականին հաստատված ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը մշակվել էր միջազգային գործընկերների, ստեղծագործողների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում։ Նա նշել է, որ արդեն այսօր՝ 2027 թվականի ամփոփման փուլին ընդառաջ, տեսանելի է զգալի առաջընթացը. «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում 2025 թվականի ծախսերը 2022 թվականի համեմատ աճել են 542 տոկոսով։ Սա ոչ միայն պահպանության, այլև ժառանգությունը հանրությանը հասանելի դարձնելու քաղաքականության արդյունք է։ Կարծում եմ՝ հուշարձանները պետք է դիտարկել ոչ միայն որպես պահպանվող արժեքներ, այլև հանրային կյանքի և զբոսաշրջության զարգացման ակտիվ բաղադրիչներ»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև թանգարանային ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ նշելով, որ պետությունը շարունակելու է մշակութային արժեքների վերադարձի և ձեռքբերման քաղաքականությունը։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Հայաստանի պատմության թանգարանի համար ձեռք բերված միջնադարյան դռան փեղկը և Արշիլ Գորկու աշխատանքը՝ Ազգային պատկերասրահի համար։ Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը միաժամանակ ուժեղացնում է պետության պատասխանատվությունը մշակութային արժեքների հանդեպ և թանգարանները դարձնում ավելի գրավիչ ու հասանելի հանրության համար։

Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ թանգարանային այցելություններն աճել են շուրջ 40 տոկոսով, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն արդեն վերածվել է հանրային մեծ հետաքրքրություն առաջացնող իրադարձության։

Հայաստանի մշակույթը՝ հանրային զարգացման ուղղություն

Անդրադառնալով մշակույթի և տնտեսության փոխհարաբերությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկար տարիներ մշակույթն ընկալվել է որպես միայն հովանավորչության կարիք ունեցող ոլորտ։ Նրա համոզմամբ, սակայն, հայկական մշակույթն ունի ինքնաբավ և տնտեսական զարգացմանը նպաստող ներուժ․ «Հայաստանի մշակույթը կարող է դառնալ հանրային զարգացման ուղղություն և հպարտորեն արձանագրել, որ այն ոչ թե կլանում է, այլ հանրությանը տալիս է ստեղծարարության և մշակութային արտադրանքի զարգացման մեծ ներուժ: Կարծում եմ՝ պետության խնդիրն է ճիշտ խթաններ դնել այդ ներուժը զարգացնելու համար, և հենց սրան են ուղղված նաև մշակույթի ռազմավարությամբ հաստատված և վերջին տարիներին իրականացվող ծրագրերը»:

Նախարարը կարևորել է նաև ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը թատերահամերգային կազմակերպություններում՝ նշելով, որ այն նպաստել է թե՛ ֆինանսական հոսքերի աճին, թե՛ մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մասնավորապես՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Երևանի պետական կամերային թատրոններում արձանագրված ակտիվությունը, ինչպես նաև մարզերում իրականացվող հյուրախաղերն ու ծրագրերը փաստել են նոր մոդելի արդյունավետությունը։

Խթանելով տաղանդների զարգացման հավասար հնարավորությունը

Մշակութային կյանքի ապակենտրոնացումը նույնպես, ըստ նախարարի, ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Այդ նպատակին են ծառայում մարզերում իրականացվող «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մշակութային մեծ իրադարձությունները հասցնում է տարբեր համայնքներ։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև մշակութային կրթությունը՝ նշելով, որ դպրոցական բաժանորդային ծրագրից արդեն օգտվում է ավելի քան 330 հազար աշակերտ՝ դպրոցականների շուրջ 84 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ պետությունը շարունակելու է զարգացնել մշակութային կրթական միջավայրը՝ ապահովելով արվեստի և երաժշտական դպրոցների պատշաճ պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում առանձնակի կարևորել է մշակութային կապերի զարգացումը. «Մշակույթը միահյուսված է հասարակությանը։ Այն հարթակ է, որը մեզ տալիս է ինքնություն, ձայն և պատկանելության զգացում: Եվրոպական միության համար Հայաստանի հետ մշակութային երկխոսությունը պարզապես ավանդույթների փոխանակում չէ. այն նշանավորում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, ներառականությունը, բազմազանությունը, նորարարությունը և այն համոզմունքը, որ մեր մշակութային ժառանգությունն ու ստեղծագործականությունը կամուրջներ են կառուցում անցյալի և ապագայի միջև: ԵՄ-Հայաստան մշակութային ներգրավվածության ճանապարհային քարտեզը կլինի մեր կապակցվածության, գործընկերության հիմնական բաղադրիչը, ըստ որի՝ մշակույթը վստահության, փոխըմբռնման և համատեղ առաջընթացի հիմքն է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ Հայաստան-ԵՄ երկխոսության այսօրինակ հարթակը հնարավորություն է ստեղծում քննարկելու մշակույթի ոլորտում առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները, ինչպես նաև հասկանալու եվրոպական մեծ տարածքի մշակույթին ինտեգրվելու ուղիները:

«Մենք խրախուսում ենք Եվրոպական տարածաշրջանի հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ մշակութային հաստատությունների, անհատ ստեղծագործողերի, ինքնազբաղ արվեստագետների մակարդակով շփումները: Հայկական մշակույթը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, և կարողությունների զարգացման, ընթացակարգերի ներդրման հարցում կարևորում ենք եվրոպական չափանիշները ու դրանց համապատասխանելու համար Եվրոպական միության ու անդամ երկրների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Հայաստանում եվրոպական երկրների դեսպաններին մշակույթի ոլորտում շարունակական համագործակցության համար։ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է Եվրոպական միության Creative Europe հարթակին, EU4Culture ծրագրին Հայաստանի մասնակցությունը՝ որպես մշակույթի ոլորտում համագործակցությունը խթանելու համար լայն հնարավորություն:

Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր․ մշակութային համագործակցության ուժը

Վերջին տարիներին Հայաստանի մշակութային դաշտը զգալի վերափոխումներ է ապրել՝ հիմնվելով մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթերի վրա, ինչպիսիք են՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և Հայաստան-ԵՄ մշակութային ճանապարհային քարտեզը։

Մշակույթի ոլորտում համագործակցության արդյունքները տեսանելի են և բազմաշերտ՝ սկսած պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնումից մինչև սկսնակ արվեստագետների հզորացում և մշակութային ժառանգության թվայնացում։

Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսությունը կենտրոնում հետևյալ հարցերն են՝ ինչպե՞ս կարող են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտները զարգանալ ավելի փոխկապակցված դարձող աշխարհում, ի՞նչ դեր կարող է ունենալ մշակույթը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում, և ինչպե՞ս կարող են արվեստագետները, հաստատությունները և քաղաքականություն մշակողները համատեղ աշխատել՝ ապահովելով Հայաստանի հարուստ մշակութային ինքնության պահպանությունն ու կենսունակության զարգացումը։ Եվրոպական միության և Հայաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի կայուն և ներառական հասարակության ձևավորման համար։

Հանդիպմանն անդրադարձ է արվել առկա մարտահրավերներին՝ ֆինանսավորման բացերից մինչև մշակութային նախաձեռնությունների և մասնավոր ներդրումների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտություն։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև լսելու Հայաստանի մշակութային ոլորտի առաջատար ներկայացուցիչներին, որոնք ընդգծել են ՀՀ մշակութային դաշտի բազմազանությունն ու դինամիկան։

 
Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող․ բացահայտվել է շորթման 4 դեպք Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ«Արևմուտքը մտադիր է կեղծել ընտրությունները Հայաստանում Փաշինյանին իշխանության գլուխ պահելու համար» Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը Հայաստանում. Ինչ են տալիս մայիսյան երևանյան գագաթնաժողովները Փաշինյանին Երկու «գործակալներ» են բախվել Հայաստանի համար պայքարում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը․ պատմության այս օրը (08 մայիս)Գագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. Զախարովա19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըՍիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր զորքերի թվաքանակը մեծացնում է․ NYT Երիտասարդական ԱԱ. Մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանը եւ Վալերիկ Մովսիսյանը Կասեցվել է «Մեդ Փիար Պանացեա»-ի կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրական առանձին գործառույթ Արտակարգ դեպք՝ Էջմիածնում, բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա․ Shamshyan Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ կմնա մայիսի 8-ին և 9-ին․ հայտարարություններ Կրեմլից «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Արարատյան դաշտում 1 հեկտարից սպասվում է 43-45ց. ծիրանի բերքատվության կանխատեսումԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել Արտառոց դեպք՝ Արարատի մարզումԱրարատ Միրզոյանը Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներիցԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը«Համարձակ» Փաշինյանը «դավաճանեց և թքեց» Ռուսաստանի մեջքին, և Հայաստանին ցույց տվեցին իր տեղը Հայաստանի Եվրոպական Միության տեսլականը առերեսվել է իրականության հետ
Ամենադիտված