Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հունիսի 7-ին տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիների քվեարկության հարցով պատկան գերատեսչությունը դիտարկել է մի քանի տարբերակ։ Արդարադատության նախարարության աղբյուրն ասել է, որ նախնական որոշմամբ պրոբացիայի ծառայության աշխատակիցները նրանց կուղեկցեն ընտրատեղամասեր և հետ կուղեկցեն տները։
Նրանց փոխանցմամբ, ներկայացված տարբերակներից սա է նախընտրելի համարվել, քննարկվել է նաև քվեատուփը տներ տանելու հնարավորությունը։ «Տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումներով և ուժի մեջ է 2023-ի հուլիսի 1-ից՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո։