Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNN

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայթուցիկով բեռնված քառակոպտերը թռչում էր Հարավային Լիբանանի տների տանիքների վրայով՝ մեծ ճշգրտությամբ մանևրելով ավերված շենքերի միջև և գրունտային ճանապարհների երկայնքով։ Դրոնը իր օպերատորին փոխանցում էր թիրախի հստակ պատկերը՝ իսրայելական տանկ, որի կողքին զինվորներ կային, գրում է CNN հեռուստաալիքի կայքը։

Փորձագետների վկայությամբ, այս քառակոպտերը օպտիկամանրաթելային կառավարմամբ դրոն է․ զենք, որը «Հեզբոլլահը» գնալով ավելի հաճախ է օգտագործում բարձր մահաբեր ճշգրտությամբ։

Այսպիսի դրոնները չափազանց դժվար է կանգնեցնել և էլ ավելի դժվար է հայտնաբերել. դրանք օպերատորին տալիս են թիրախի բարձր լուծաչափով պատկեր՝ միաժամանակ չարձակելով որևէ ազդանշան, որը հնարավոր կլիներ խլացնել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

«Դրանք անընկալունակ են կապի ճնշման նկատմամբ, իսկ էլեկտրոնային ազդանշանի բացակայության պատճառով անհնար է որոշել արձակման վայրը», — գրել է Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Եհոշուա Կալիսկին։

Կիրակի հրապարակված «Հեզբոլլահի» որակյալ մոնտաժված տեսանյութում ընդամենը մի քանի կիլոգրամ քաշ ունեցող քառակոպտերը խոցում է թիրախը, մինչդեռ իսրայելացի զինվորները, դատելով ամենից, ընդհանրապես չեն նկատում դրա մոտենալը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել է 19-ամյա սերժանտ Իդան Ֆուքսը, ևս մի քանի մարդ վիրավորվել է։ Դրանից հետո «Հեզբոլլահը» լրացուցիչ դրոններ է արձակել դեպի փրկարարական ուղղաթիռը, որը ժամանել էր վիրավորներին տարհանելու համար։

Օպտիկամանրաթելային դրոնների արդյունավետությունը դրանց պարզության մեջ է. սարքը հեռակա կառավարող անլար ազդանշանի փոխարեն օպտիկամանրաթելային մալուխը դրոնն անմիջապես միացնում է օպերատորին։

Քանի որ օպտիկամանրաթելային մալուխները շատ բարակ և թեթև են՝ գործնականում անտեսանելի անզեն աչքին, մալուխի երկարությունը կարող է հասնել 15 կիլոմետրի և ավելի, CNN-ին է հայտնել իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Սա օպերատորին թույլ է տալիս գտնվել անվտանգ հեռավորության վրա՝ միաժամանակ ստանալով թիրախի բյուրեղյա հստակ պատկերը։

Իսրայելի պաշտպանության բանակը երկար ժամանակ հենվել է իր տեխնոլոգիական գերազանցության վրա՝ դրոնների դեմ պայքարելու համար, խլացնելով այն ազդանշաններն ու հաճախականությունները, որոնք օպերատորներն օգտագործում են սարքերը կառավարելու համար, որպեսզի կանգնեցնի դրանք մինչև իսրայելացի զինվորներին հասնելը։

Սակայն ազդանշանի բացակայության պատճառով բանակը չի կարող էլեկտրոնային եղանակով միջամտել օպտիկամանրաթելային դրոնների կառավարմանը և բախվում է շատ ավելի լուրջ խնդրի՝ մոտեցող սարքի հայտնաբերմանը։

«Բացի ֆիզիկական արգելքներից, ինչպիսիք են ցանցերը, շատ բան անել հնարավոր չէ։ Սա ցածր տեխնոլոգիական համակարգ է, որը հարմարեցված է ասիմետրիկ պատերազմի համար», — ասել է իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Օպտիկամանրաթելային դրոններն առաջին անգամ մեծ քանակությամբ հայտնվեցին մարտի դաշտում Ուկրաինայում, որտեղ ռուսաստանյան ուժերը դրանք կիրառում էին բարձր արդյունավետությամբ՝ էլ ավելի մեծացնելով գործողության շառավիղը։

Ռուսաստանը կարողացել է նաև դրոնի օպտիկամանրաթելային մալուխը միացնել բազային մոդուլին, որն այնուհետև միացվում էր օպերատորին։ Այս սխեման մարդուն ավելի էր հեռացնում հենց դրոնից՝ դարձնելով նրան ավելի պաշտպանված և զգալիորեն ավելի դժվար թիրախ։

Սակայն «Հեզբոլլահի» թիրախները տարբեր են։ Իսրայելը Լիբանանի հարավում գործում է իր սեփական բազաներին այնքան մոտ, որ այնտեղ չկան ձգված մատակարարման գծեր, որոնց վրա կարելի է հարվածներ հասցնել։ Փոխարենը «Հեզբոլլահի» դրոնների օպերատորները որսում են իսրայելացի զինծառայողներին Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսում՝ այս համակարգերի հասանելիության սահմաններում։

«Սա արդյունավետ համակարգ է, որը փորձառու օպերատորի ձեռքում և այնպիսի ուժի դեմ, որը չի սպասում այս տեսակի դրոնների հարձակման, կարող է բավականին արդյունավետ լինել, — հայտարարել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի հրավիրված ավագ գիտաշխատող Սամուել Բենդեթը։ — Նույնիսկ այն բանակի դեմ, որը գիտի այս դրոնների մասին և նախազգուշական միջոցներ է ձեռնարկում, դրանք միևնույն է կարող են մահացու վտանգավոր լինել»։

Իսրայելը կարծում է, որ «Հեզբոլլահը» քաղաքացիական դրոններ է ներմուծում Չինաստանից կամ Իրանից, որից հետո դրանք զինում է նռնակով կամ նմանատիպ պայթուցիկ սարքով, հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Չինաստանը հերքել էր հակամարտության որևէ կողմին զենքի մատակարարումները և ընդգծել, որ կատարում է իր միջազգային պարտավորությունները։

Արդյունքում ստացվում է գրեթե անտեսանելի և բարձր ճշգրտության զենք, որը թույլ է տալիս իրականացնել իսրայելական ուժերի դեմ թիրախային, թեկուզ համեմատաբար փոքր մասշտաբի, հարձակումներ։

Չնայած այն սահմանափակ չափի ավերածություններին, որոնք կարող են հասցնել նման սարքերը, այս էժան սարքերը դարձել են «Հեզբոլլահի» հզոր զենքը։

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված