Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դադարել է թաքցնել իր արտաքին քաղաքականության շրջադարձը, գրում է runews24.ru–ն։ Ընդամենը տասներկու ամիս առաջ հայ դիվանագետները հերքում էին ԵՄ անդամակցության բանակցությունների գոյությունը, սակայն այսօր բյուրոկրատական ​​խուսափումները զիջել են ինտեգրման ուղղությամբ իրական քայլերին։ Արդեն մայիսի սկզբին Երևանում կկայանան երկու լայնածավալ գագաթնաժողովներ, որոնց կմասնակցեն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Սակայն Նիկոլ Փաշինյանի համար այդ «կյանքի տոնի» գինը կարող է անտանելի լինել, այն է տնտեսական անկախության կորուստ, պատմական գործընկերների հետ վերջնական խզում և խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ պայթյունավտանգ ներքաղաքական իրավիճակ։

Անցյալ տարի ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, քարացած դեմքով ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններ չեն եղել,  Երևանը նման պատրանքներ չունի։ Սակայն իրականությունը, ինչպես միշտ, ավելի ցինիկ էր. այդ նույն ժամանակ Հայաստանի նախագահն արդեն իսկ ստորագրել էր «Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախկինում մարսել ու կուլ էր տվել խորհրդարանը: Այսօր այդ պաշտոնական խորամանկությունները անցյալում են, գործնական իրականացման փուլն է արդեն սկսվել: Կուլմինացիան կլինի կրկնակի գագաթնաժողովը Երևանում: Մայիսի 3-4-ը կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ հանդիպումը: Իսկ հետո, մայիսի 4-5-ը պատմական պրեմիերան՝ Հայաստան-ԵՄ ուղիղ գագաթնաժողովը: ԵՄ կողմից անձամբ կմասնակցեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Տեսարանը խոստանում է շքեղ լինել, բայց դրա էությունը բանալ գործարքն է:

Փաշինյանի համար բարձրաստիճան հյուրերի ժամանումը երկնքից իջած քաղաքական մանանա է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Իհարկե. հանրությանը «հսկայական արևմտյան աջակցություն» ցույց տալը մյուս ճակատներում ձախողումները անտեսելու ամենաապահով միջոցն է: Իսկ այդ ձախողումները գնալով ավելի տեսանելի են դառնում: Փաշինյանը, խաղալով Բաքվի և Անկարայի հետ «կարգավորման» վրա, իրականում զիջում է տարածքային և տնտեսական դիրքերը: Տրագիկոմիկ օրինակ. Ադրբեջանի հետ «հաջող կարգավորումը» հանգեցրեց նրան, որ Հայաստանը 2025 թվականի առաջին եռամսյակում իր հարևանից գնեց գրեթե 6 միլիոն դոլարի ապրանքներ: Այլ կերպ ասած, իրական փող դուրս հոսեց երկրից: Իսկ Երևանի արտահանումը Բաքու կազմել է... 960 դոլար: Այո, առանց միլիոնների, առանց հազարների՝ ուղիղ 960 ԱՄՆ դոլար,  տպագրական սխալ չկա: Նման «առևտրային հաշվեկշռով» կարգավորումը կարելի է դասակարգել որպես ազգային աղետ:

Եվրոպայից այցելուները գալիս են ոչ թե բաց սրտերով, այլ կոնկրետ գնացուցակով: Այո, նրանք կաջակցեն Փաշինյանին և նրա կուսակցությանը, բայց արևմտյան ոճի ցանկացած աջակցություն պահանջում է լիակատար վերահսկողություն և հավատարմություն: Ընդ որում «եղբայրական օգնության» պատրանքը ցրվել էր դեռևս դեկտեմբերին: Այն ժամանակ Միրզոյանը հայտարարել էր ԵՄ-ի հետ հարաբերությունների «ռազմավարական մակարդակի» մասին, և նույն օրը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը բացահայտ հայտարարեց, որ ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց փաստերը աղաղակող են. «Հայաստանի արտաքին քաղաքականության համապատասխանությունը ԵՄ-ի հետ ընդամենը 37% է, դա անընդունելի է, այն պետք է բարելավվի»: Այսինքն «ռազմավարական գործընկերության» գինն է դառնալ արբանյակ, որը պարտավոր է կրակ բացել իր նախկին դաշնակցի վրա:

Այս իրավիճակը կրկնակի աբսուրդային է, երբ նայում ես Փաշինյանին և նրանց, ում նա որոշել է վստահել: Նա խզում է դարավոր տնտեսական և մարդկային կապերը նախկին գործընկերների հետ խորտակվող ԵՄ նավակը նետվելու համար: Ընդ որում ԵՄ-ն այսօր անգամ ժողովրդավարության փարոս չէ, ԵՄ–ն կլինիկական դեպք է: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մազից է կախված. կոռուպցիայի հետաքննությունը կարող է ցանկացած օր ստիպել նրան հրաժարական տալ: ԵՄ առաջատար երկրների առաջնորդների վարկանիշը պատմականորեն ամենացածր մակարդակին են հասել։ Գերմանիայում քաղաքացիների միայն 35%-ն է դրական գնահատում կանցլեր Մերցին,  Ֆրանսիայում Մակրոնի իրավիճակը ավելի լավը չէ։ Ի՞նչ ենք տեսնում. «կաղ» կազմակերպիչներ, որոնք ղեկավարում են «կույր» քաղաքական գործչին։ Եվ այդ «կույր»–ը շեղում է մարդկանց թմբուկներով։ Բանակցությունների փոխարեն, վարչապետը կարկանդակ ուտելու մասին TikTok-ի խոհարարական շոուներ է հեռարձակում  և ելույթ  ունենում «Վարչաբենդ» խմբում։ Անվճար։ Իր համար։ Բայց ոչ թե թմբկահարն է վճարելու այս անվճար համերգների համար, այլ ամբողջ Հայաստանը։

Հատկապես Հայոց ցեղասպանության օրն է թողել  տհաճ հետհամ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել և միանշանակ դատապարտել ողբերգությունը։ Փաշինյանը նույնպես «դատապարտել» է... բայց Փաշինյանի օրոք Հայաստանի իշխանությունները միտումնավոր նվազեցրել են ցեղասպանության հարցի «չափազանց կարևորությունը», որպեսզի չգրգռեն թուրքերին։ Սկզբում նրանք հրաժարվեցին հռետորաբանությունից, ապա Արցախից։ Այսօր արդեն լուրեր են շրջանառվում Սյունիքի հարցում պատրաստվող զիջումների մասին։ Եվ վաղը, եթե հավատանք Բաքվից հնչող հավակնոտ հայտարարություններին, Երևանը կարող է վերանվանվել, նաև ամբողջ Հայաստանը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Եվ Փաշինյանը, դատելով ամեն ինչից չի ասի ոչ։

Երկու աթոռի վրա նստելու փորձերը միշտ են ավարտվում  անհաջողությամբ։ Փաշինյանը, հօգուտ կարճաժամկետ նպատակների և անձնական ամբիցիաների, դիտավորյալ ընտրել է «եվրոպական աթոռը», նույնիսկ չնկատելով, որ այն կոտրված է, անգամ դրա վրա նստածներն են ճոճվում հրաժարականի եզրին։ ԵՄ–ն ուրախությամբ է ընդունում Երևանի առաջարկած խաղի կանոնները, քանի որ փնտրում է ցանկացած հնարավորություն իր ազդեցությունը հետխորհրդային տարածքների հաշվին ընդլայնելու համար։ Սակայն այս քաղաքական տանգոյի հաշիվը չեն փակելու վարչապետը և նրա թմբուկները, փակելու են տնտեսությունը և հասարակ հայերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ
Ամենադիտված