Ի՞նչ չպետք է ասել կենդանակերպի տարբեր նշաններին
ՖՈՏՈԳաղտնիք չէ, որ կենդանակերպի տարբեր նշաններին բնորոշ են տարբեր հատկանիշներ: Սրա հետ մեկտեղ կան արտահայտություններ, որ երբեք չարժե ասել կենդանակերպի հետևյալ նշանների հետ հաղորդակցվելիս:
Օրինակ, երկվորյակներին չարժե ասել «Լու՛ռ մնա», նրանք շատ հետաքրքրասեր են: Առյուծները իրենց բնույթով շատ հավատարիմ են, ուստի չարժե կասկածել նրանց հավատարմությանը: Ինչ վերաբերում է ջրհոսներին, ապա մի՛ մերժեք նրանց օգնությունը, նրանք դա սրտանց են առաջարկում: Ձկների հետ հաղորդակցվելիս մի բամբասեք իրենց շրջապատի մասին: Նրանք չափից դուրս հարգանքով են վերաբերում թե՛ իրենց և թե՛ շրջապատողներին:
Սրանք խորհուրդներ են, որոնք արժե իմանալ հետևյալ կենդանակերպի վերը նշված նշանների հետ հաղորդակցվելիս: