ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Երեխայի կարգավիճակի պաշտպանության ակտը» (CSPA) կարող է որոշ դիմորդների թույլ տալ պահպանել իրենց՝ «երեխայի» կարգավիճակը անգամ 21 տարեկանը լրանալուց հետո։ Որակավորված լինելը կախված է մի քանի գործոններից, ներառյալ՝ միջնորդագրի տեսակը և վիզայի հասանելիությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։