Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր,  Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

239 – ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը։

1970– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։

2005-հիմնադրվել է Հայ- սլավոնական համալսարանը;

2010- ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։

2012- իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիսնտերի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոտնաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։

2015-Ղարաբաղի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի» փառատոն: 

2018-«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անց կացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

2021- Կառավարությունը հավանություն է տվել արտադրական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։

2022-ավտոերթ է իրականացվել Երևանի փողոցներով «Ստոպ Նիկոլ» խորագրով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

998 —Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան  Կրեսցենցին։

1429 —Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։

1627 —Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեի հրամանով ստեղծվել է Հարյուր Ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։

1770 —անգլիացի կապիտան Ջեյմս Կուկը առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։

1818 –ծնվել է Ռուսաստանի կայսր  Ալեքսանդր 2-րդը։

1854 —գերմանական «Favourite» առագաստանավը բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ խորտակվել է, որի արդյունքում զոհվել է  201 մարդ։

1863 —Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։

1882– Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է  «Siemens & Halske»՝ ներկայումս «Siemens» ընկերությունը։

1884– Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։

1897– անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել  իր կողմից հայտնաբերած էլեկտրոնը։

1907 –ծնվել է  ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։

1913 —ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժիներ-էլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։

1923-կազմավորվել է «Վսեվոբուչի» փորձացուցադրական բանակային թիմը՝ ապագա ԲԿՄԱ-ն։

1933– ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։

1935 —բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները, որը մեկ տարի առաջ ստեղծել էր Յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։ 1945 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։

 1957– ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։

1961 —վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:

1974 – ծնվել է ինդոնեզիական ծագումով ֆրանսիացի երգչուհի-երգահան Անգգուն։ 1980– վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։

1982 —Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։

1986 —Լոս-Անջելոսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։

1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։

1993 —Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված  Վինձորի պալատի վերանորոգման համար։

2011– Ուեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։

Կ. Խաչիկյան

 

 

Քարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Թրամփը և նրա թիմը կասկածամտորեն են վերաբերվել Իրանի եռաստիճան բանակցությունների առաջարկին․ WSJ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Երկրաշարժ Հայաստանում Մոսկվան աջակցել է Թեհրանին Հորմուզի նեղուցի հարցով Մայիսի 9-ի շքերթը անպայման կկայանա. ՊեսկովԹուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Արբաթ գյուղում կատարված բնակարանային գողությունները Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Լիբանանում «Հզբոլլահի» 1000 օբյեկտ է ոչնչացվել. Իսրայելի բանակ ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Զելենսկին Իսրայելին սպառնացել է պատժամիջոցներով Աշնանից ՀՀ–ում անձնագրերը կլինեն կարմիր․ ինչ փոփոխություն է լինելուԻրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանովՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա. «Հիբրիդային» փուչիկը կպայթի»Պատգամավոր Վոլոդացկի. Հայաստանը վտանգում է անվերադարձ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված