Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է.

«Էջմիածնի եկեղեցու ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում «երկու ապօրինի շինությունների քանդման» վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։

Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման ու անարգման մասին, հարցը քաղաքականացնելու ձախողված փորձ է»։

Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ Ստեփանակերտում ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպիսով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը «իր տարածքների նկատմամբ» (չակերտները-խմբ.), նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում»։

Սակայն վերջին ամիսներին մեծ թվով «իրենց հայրենիք» վերադարձած նախկին ներքին տեղահանված անձինք բազմիցս դիմել են պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ քանդելու բոլոր այն կառույցները, որոնք այդ տարածքներում «գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիան»։ Հայտնի է, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ օկուպացված տարածքում օկուպացնող տերության կողմից առանց համաձայնության կառուցված կառույցները համարվում են ապօրինի՝ անկախ դրանց նպատակից, և, որպես կանոն, պետք է քանդվեն օկուպացնող տերության հաշվին։ Այդ պատճառով առկա է և՛ իրավական, և՛ բարոյական հիմք բոլոր այն կառույցների քանդման համար, որոնք հետագայում ապօրինի կառուցվել են այդ տարածքներում, որտեղ «Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սպանվել և արտաքսվել են ադրբեջանցիները» ։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը այն եզակի երկրներից է, որտեղ մզկիթները, եկեղեցիները և սինագոգները գտնվում են կողք կողքի, ինչը վկայում է մեր ժողովրդի կողմից կրոնական հանդուրժողականության և բոլոր կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող մշակույթի մասին։ Դարեր շարունակ Ադրբեջանում ազատորեն գործել են տարբեր կրոնների, այդ թվում՝ ուղղափառ, կաթոլիկ և հրեական պաշտամունքի վայրեր ու համայնքներ։ Այսօր, հավատարիմ մնալով այդ ավանդույթին, Ադրբեջանը «սեփական միջոցների հաշվին վերականգնում է կրոնական և մշակութային հուշարձանները, որոնք ավերվել և պղծվել են օկուպացիայի ժամանակ»։ Դրանց թվում արժե առանձնացնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերջերս կատարված վերականգնումը, ինչպես նաև Բաքվի հայկական եկեղեցու պետական պահպանությունը հակամարտության ողջ ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ողջ երկրում տարբեր դավանանքների պատկանող պաշտամունքի վայրերի շարունակական պահպանումը, վերականգնումը և պաշտպանությունը միշտ հստակորեն դրսևորել են մեր պետության և հասարակության հարգանքը կրոնական բազմակարծության նկատմամբ։

Էջմիածնի փորձերը՝ «աղավաղելու այս իրականությունը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել Ադրբեջանում», նման զգայուն պահին ծառայում են միայն տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված ջանքերի խաթարմանը։

Անցյալից մնացած քաղաքական սադրանքների դիմելու պրակտիկային և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կանխելուն ուղղված նման փորձերին պետք է մեկընդմիշտ վերջ տրվի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Արբաթ գյուղում կատարված բնակարանային գողությունները Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Լիբանանում «Հզբոլլահի» 1000 օբյեկտ է ոչնչացվել. Իսրայելի բանակ ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Զելենսկին Իսրայելին սպառնացել է պատժամիջոցներով Աշնանից ՀՀ–ում անձնագրերը կլինեն կարմիր․ ինչ փոփոխություն է լինելուԻրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանովՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա. «Հիբրիդային» փուչիկը կպայթի»Պատգամավոր Վոլոդացկի. Հայաստանը վտանգում է անվերադարձ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետՀայաստանը խաչմերուկում. ԵԱՏՄ-ի և ԵՄ–ի հետ ինտեգրման դրական և բացասական կողմերըԱվելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները. «Փաստ»Գագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում ԿՀՎ-ի մեթոդականների ոճով մաքրումներ. Փաշինյանը ընտրություններից առաջ վերացնում է անհարմար հակառակորդներին Ողբերգական վթար՝ Սյունիքում. 1-ամյա երեխա է մաhացելԱկնհայտ անհամապատասխան «կոստյումի» ամենահավանական ծանր հեռանկարները . «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինի «Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԾնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը․ պատմության այս օրը (28 ապրիլ)«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ»1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ ՍյունիքումՄահացել է «Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»«Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն Ավտովթար՝ ԵրևանումԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Անորոշ ժամանակ գազ չի լինի
Ամենադիտված