Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը միջնորդների միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներկայացրել է եռափուլ բանակցային բանաձև, հայտնել է «Al Mayadeen»-ը։
Բանակցությունների առաջին փուլը վերաբերում է պատերազմի լիակատար դադարեցմանը՝ Իրանի և Լիբանանի դեմ դրա վերսկսումը կանխելու երաշխիքների հիման վրա։
Եթե առաջին փուլում համաձայնության հասնեն, կողմերը կանցնեն երկրորդ փուլին, որը կկենտրոնանա Հորմուզի նեղուցի կառավարման և վերահսկողության վրա։
Երրորդ փուլը կապված է միջուկային խնդրի հետ, սակայն Իրանը երբեք չի քննարկի միջուկային հարցը, մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնության չհասնի։