Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեթևություն եմ զգում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապահովության մեջ է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: X-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում:
Մամուլի ազատությանը նվիրված միջոցառումը երբեք չպետք է վախի վայր դառնա: Վիրավորված սպային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալասը: