ԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո ԱՄՆ-իսրայելական զինված ուժերի և Իրանի միջև պատերազմի պատճառով։
Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Հակամարտության սկսվելուց ի վեր 54 օրվա ընթացքում մեր ածխածնային հաշիվը աճել է 25 միլիարդ եվրոյով, առանց մենք մեկ մոլեկուլ ավել գնելու», - ասել է նա։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ երկրները պետք է խիստ սահմանափակեն ռազմավարական էներգետիկ պաշարների, մասնավորապես՝ ավիացիոն վառելիքի օգտագործումը։ ԵՄ-ն պետք է նաև արագացնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների ներդրումը։