Լիբանանում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 6 քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ և Մարվահին շրջանները։
Չնայած ապրիլի 17-ից ուժի մեջ մտած հրադադարին՝ իսրայելական ուժերը և «Հեզբոլլահ»-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։